G7 երկրները ահաբեկչության դեմ պայքարում համագործակցելու են ինտերնետ մատակարարների հետ
Մեծ յոթնյակի երկրները առաջատար ինտերնետ մատակարարների հետ ահաբեկչության դիմակայման համար սկզբունքային համաձայնության են հասել:
Այս մասին նշվում է յոթնյակի ՆԳՆ ղեկավարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ: Հանդիպմանը մասնկացել են նաեւ Google, Facebook, Microsoft եւ Twitter ընկերությունների ներկայացուցիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մասնակիցները պայմանավորվել են, որ ինտերնետային ընկերությունները իրենց հարթակների օգտագործման ժամանակ կշարունակեն գործադրել բոլոր ջանքերը ահաբեկչության տարածումը թույլ չտալու համար:
«Այսօր մենք պետությունների եւ ինտերնետ մատակարարների մեծ դաշինքի ստեղծման ուղղությամբ առաջին կարեւոր քայլերն արեցինք
Միայն այսպես մենք կարող ենք հաղթել ահաբեկչության տարածմանը», - ասել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մարկո Մինիտին:
Նա նաեւ նշել է, որ G7-ը համաձայնել է տվյալների համատեղ հավաքագրման եւ ԻՊ ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին:
News.am