ԶԼՄ-ները հայտնել են Կատալոնիայի անկախության հռչակման ամսաթիվը
https://parstoday.ir/hy/news/world-i75097-ԶԼՄ_ները_հայտնել_են_Կատալոնիայի_անկախության_հռչակման_ամսաթիվը
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է ինքնավար մարզի անկախությունը հռչակել հոկտեմբերի 23-ին: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 20:09 Asia/Tehran
  • ԶԼՄ-ները հայտնել են Կատալոնիայի անկախության հռչակման ամսաթիվը

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է ինքնավար մարզի անկախությունը հռչակել հոկտեմբերի 23-ին: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է հայտարարվելու տվյալ որոշման մասին: Աղբյուրի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ Կատալոնիայի խորհրդարանի նիստ հրավիրվի`ներկա քաղաքական իրավիճակը վերլուծելու համար:

Այսպիսով, եթե Կատալոնիան անկախության մասին հռչակի հոկտեմբերի 23-ին, ապա առաջ կանցնի Իսպանիայի Սենատից, որը հոկտեմբերի 27-ին կքննարկի Կատալոնիայի ինքնավարությունը կասեցնելու հարցը: Այդ դեպքում իսպանական Սենատի քվեարկությունը ոչ մի դեր չի կատարի, քանի որ Կատալոնիան «անկախ պետություն» կդառնա:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իսպանիայի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստվում են ինքնավարությունից զրկել Կատալոնիային:

Tert.am