Հելգա Շմիդտը կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի հովանավորությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալը կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման հանդեպ բոլոր կողմերի հովանավորության անհրաժեշտությունը:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդտը շաբաթ օրն իր Թուիթերյան էջում կատարած գրառման մեջ նշել է. «Իրանի միջուկային համաձայնությունն օգտակար ու շահավետ է և այդ պատճառով այս միությունը կշարունակի պաշտպանել ու պահպանել այն»:
ԵՄ պատասխանատուները բազմիցս հայտարարել են, որ ՀԳՀԾ-ն պատկանում է միջազգային հանրությանը և երկկողմ մշակված համաձայնություն չէ, որպեսզի հնարավոր լինի դրա մեջ փոփոխություն մտցնել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին հայտարարելով Թեհրանի կապակցությամբ Վաշինգտոնի նոր ռազմավարությունը, չհաստատեց միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմությունը և չնայած միջազգային հանրության ու հատկապես Եվրոպայի ջանքերին հրաժարվեց այն հաստատելուց:
Թրամփի նոր կողմնորոշումը հանդիպել է շատ երկրների, կառույցների, միջազգային պաշտոնատարների ու քաղաքական շրջանակների խիստ բողոքին: