Հելգա Շմիդտը կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի հովանավորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i75101-Հելգա_Շմիդտը_կրկին_ընդգծեց_ՀԳՀԾ_ի_հանդեպ_Եվրոպայի_հովանավորությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալը կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման հանդեպ բոլոր կողմերի հովանավորության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2017 03:34 Asia/Tehran
  • Հելգա Շմիդտը կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի հովանավորությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալը կրկին ընդգծեց ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման հանդեպ բոլոր կողմերի հովանավորության անհրաժեշտությունը:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդտը շաբաթ օրն իր Թուիթերյան էջում կատարած գրառման մեջ նշել է. «Իրանի միջուկային համաձայնությունն օգտակար ու շահավետ է և այդ պատճառով այս միությունը կշարունակի պաշտպանել ու պահպանել այն»:

ԵՄ պատասխանատուները բազմիցս հայտարարել են, որ ՀԳՀԾ-ն պատկանում է միջազգային հանրությանը և երկկողմ մշակված համաձայնություն չէ, որպեսզի հնարավոր լինի դրա մեջ փոփոխություն մտցնել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին հայտարարելով Թեհրանի կապակցությամբ Վաշինգտոնի նոր ռազմավարությունը, չհաստատեց միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմությունը և չնայած միջազգային հանրության ու հատկապես Եվրոպայի ջանքերին հրաժարվեց այն հաստատելուց:

Թրամփի  նոր կողմնորոշումը հանդիպել է շատ երկրների, կառույցների, միջազգային պաշտոնատարների ու քաղաքական շրջանակների խիստ բողոքին: