Հոկտեմբեր 22, 2017 17:20 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա.«Վեցակողմ բանակցությունների չենք վերադառնալու»

Հյուսիսային Կորեայի մի դիվանագետ ասել է.«Մինչև ԱՄՆ-ի հետ խնդիրների կարգավորումը, Փխենյանը վեցակողմ բանակցությունների փուլ չի վերադառնա»:

«ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Մոսկվայում զինաթափման թեմայով կայացած նիստում  այս թեմային է անդրադարձել Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության Հյուսիսային Ամերիկայի բաժնի գլխավոր քարտուղար Չոե Սուն Հուին:

Նա նշել է, որ Կորեական թերակղզում տիրող ճգնաժամի պատճառը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքն է:

Հյուսիսային Կորեայի ավագ այս դիվանագետը հավաստիացրել է, որ քանի դեռ Փխենյանը Վաշինգտոնի հետ չկարգավորի տարաձայնությունները, չի վերադառնալու վեցակողմ բանակցային փուլին:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության այս դիվանագետը սպառնացել է, որ եթե ԱՄՆ-ը շարունակի Փխենյանի դեմ թշնամությունները, Հյուսիսային Կորեան նույնպես կշարունակի ընդլայնել իր միջուկային ծրագիրը:

Ներկայիս Կորեական թերակղզում խիստ լարվածություն է տիրում Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների միակողմանի ու թշնամական քաղաքականությունների պատճառով:

Պիտակ