Նամիբիայում փակված ադամանդե քաղաքը բացել են այցելուների համար
https://parstoday.ir/hy/news/world-i75146-Նամիբիայում_փակված_ադամանդե_քաղաքը_բացել_են_այցելուների_համար
Նամիբիայում «ալմաստների քաղաքը», որտեղ նախկինում հնարավոր էր մեկնել միայն հատուկ թույլտվությամբ, բացվել է հանրության համար՝ տուրիզմի զարգացման եւ տնտեսության դիվերսիֆիկացման հույսով, փոխանցում է AP-ն:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հոկտեմբեր 22, 2017 17:34 Asia/Tehran
  • Նամիբիայում փակված ադամանդե քաղաքը բացել են այցելուների համար

Նամիբիայում «ալմաստների քաղաքը», որտեղ նախկինում հնարավոր էր մեկնել միայն հատուկ թույլտվությամբ, բացվել է հանրության համար՝ տուրիզմի զարգացման եւ տնտեսության դիվերսիֆիկացման հույսով, փոխանցում է AP-ն:

Արարողության ժամանակ հայտարարվել է, որ դադարեցվում է մեկուսացված Օրանջեմունդ քաղաքի, որը գտնվում է ալմաստի արդյունահանման Sperrgebiet (գերմաներենից թարգամանած «արգելված գոտի») շրջանում, երկրի մնացած հատվածներից մեկուսացումը:

Նամիբիայի մամուլի գործակալությունը հայտնել է, որ Ռոշ Պինա եւ Օրանջեմունդ քաղաքների միջեւ  նոր ճանապարհ է կառուցվել, որը քաղաքը կկապի երկրի մնացած մասերի հետ:

News.am