ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը տիեզերական աղբի քանակությամբ առաջատարներ են
https://parstoday.ir/hy/news/world-i75150-ԱՄՆ_ն_Ռուսաստանը_եւ_Չինաստանը_տիեզերական_աղբի_քանակությամբ_առաջատարներ_են
ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը տիեզերական աղբի քանակությամբ առաջատարներ են, հայտնում է Business Insider-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 06:04 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը տիեզերական աղբի քանակությամբ առաջատարներ են

ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը տիեզերական աղբի քանակությամբ առաջատարներ են, հայտնում է Business Insider-ը:

Բաց աղբյուրների վրա հիմնված պարբերականի հաշվարկներով՝ Երկրի ուղեծրով թռչում են հրթիռների ավելի քան 14 հազար բեկոր եւ տիեզերական աղբի այլ խոշոր միավորներ:

ԱՄՆ-ին բաժին է ընկնում է աղբի 3999 կտոր, Ռուսաստանին՝ 3961, Չինաստանին՝ 3475:

Փորձագետները նշել են, որ մերձակա տիեզերքի աղտոտումը կարող է առաջացնել, այսպես կոչված, «Քեսլերի համախտանիշ». իրավիճակ, որի դեպքում աղբի մեծ քանակության պատճառով անհնար կլինի ուղեծրում արբանյակներ եւ տիեզերական այլ սարքեր տեղադրել:

News.am