ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը տիեզերական աղբի քանակությամբ առաջատարներ են
Հոկտեմբեր 23, 2017 06:04 Asia/Tehran
ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Չինաստանը տիեզերական աղբի քանակությամբ առաջատարներ են, հայտնում է Business Insider-ը:
Բաց աղբյուրների վրա հիմնված պարբերականի հաշվարկներով՝ Երկրի ուղեծրով թռչում են հրթիռների ավելի քան 14 հազար բեկոր եւ տիեզերական աղբի այլ խոշոր միավորներ:
ԱՄՆ-ին բաժին է ընկնում է աղբի 3999 կտոր, Ռուսաստանին՝ 3961, Չինաստանին՝ 3475:
Փորձագետները նշել են, որ մերձակա տիեզերքի աղտոտումը կարող է առաջացնել, այսպես կոչված, «Քեսլերի համախտանիշ». իրավիճակ, որի դեպքում աղբի մեծ քանակության պատճառով անհնար կլինի ուղեծրում արբանյակներ եւ տիեզերական այլ սարքեր տեղադրել:
News.am
Պիտակ