Մամուլի տեսություն 23-10-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75165-Մամուլի_տեսություն_23_10_2017
ԱՄՆ Պետքարտուղարի Արաբիա կատարած այցի նպատակները պարզ են: Նա Ռիադում փորձելու է համադրել տարածաշրջանում իր դաշնակից ու բարեկամ երկրների և Վաշինգտոնի քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 11:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  23-10-2017

ԱՄՆ Պետքարտուղարի Արաբիա կատարած այցի նպատակները պարզ են: Նա Ռիադում փորձելու է համադրել տարածաշրջանում իր դաշնակից ու բարեկամ երկրների և Վաշինգտոնի քաղաքականությունը:

Իրան

Թիլերսոնն Արաբիայում ՝ Իրանի դեմ

 

ԱՄՆ Պետքարտուղարի Արաբիա կատարած այցի նպատակները պարզ են: Նա Ռիադում փորձելու է համադրել տարածաշրջանում իր դաշնակից ու բարեկամ երկրների և Վաշինգտոնի քաղաքականությունը: Թիլերսոնը Ռիադում փորձելու է  Իրանի, Իրաքի և Սիրիայի առանցքի շուրջ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի հետ համադրել միջինարևելյան զարգացումները: Թվում է, որ Արաբիայում Իրաքի վարչապետի ներկայությունն էլ այդ նպատակն է հետապնդում:

Կարևոր է այն հանգամանքը, որ նման ստրատեգիայի մշակումը գործնականում կարող է տարբեր էֆեկտ ունենալ: Նման հանգամանքներում ԱՄՆ-ը նպատակ ունի որպես համաշխարհային ուժ, տարբեր միջոցներով կառավարել տարածաշրջանը և հանուն իր ազգային շահերի իրականացման ՝ սատարել իր դաշնակիցներին: Թեև եղել են դեպքեր, երբ Վաշինգտոնին չի հաջողվել իրականացնել իր և իր դաշնակիցների բոլոր նպատակները , ինչպես տեղի ունեցավ Իրաքում և Աֆղանստանում: Անճարակ իրավիճակում հայտնվելով, ԱՄՆ-ի ղեկավարները փորձում են տարածաշրջանային դաշնակիցների օգնությամբ, հասնել իրենց նպատակներին: Ուստի ԻԻՀ-ի պատասխանատուները պետք է լինեն զգոն և նպատակահարմար ու բազմակողմանի  քաղաքականություն որդեգրելով, կառավարեն տարածաշրջանում տիրող իրավիճակը:

 

Էբթեքար

Զարիֆ.«Եթե չլիներ Իրանը, ապա ԻԼԻՊ-ը Քրդստանում կառավարություն էր ձևավորելու»

 

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը տարածաշրջանի ճգնաժամերի մասին սխալ պատկերացումն է համարել խնդիրների պատճառը, ասելով.«Սխալ ընկալման պատճառով, սխալ քաղաքականություն է ներկայացվում տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման համար»:

Կիրակի երեկոյան հարավաֆրիկյան Պրետորիա մտնելիս, ԻԻՀ ԱԳ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Ռիադում կատարած հակաիրանական հայտարարությունների մասին Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է .«Այսօր նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցներն են առարկում ՀԳՀԾ-ին դեմ այդ երկրի քաղաքականություններին»: Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի հետ տված մամուլի համատեղ ասուլիսում, ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Արաբիան աջակցում է տարածաշրջանում Իրանի ներթափանցման վտանգի նկատմամբ ԱՄՆ կառավարության քաղաքականություններին»:

«Ցավոք ամերիկացիները չեն ցանկանում տարիներ սխալվելուց հետո ուղղել իրենց մոտեցումը, քանի որ եթե չլիներ ԻԻՀ-ի  զոհաբերությունը, ապա ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն այսօր տեղակայվել էր Դամասկոսում, Բաղդադում և Արբիլում».-ասել է նախարար Զարիֆը:

 

 

 

Շարղ

Կատալոնիայի տեղական ինքնակառավարման մարմինները հակադարձել են Իսպանիայի կառավարության վերջին որոշմանը

 

Կատալոնիայի ղեկավար՝  Կառլես Պուչդեմոնը ՝ տարածքի անկախացման ջանքերին վերջ դնելու Իսպանիայի կառավարության քայլերը հեղաշրջում է որակել: Պուչդեմոնը հայտարարել էր, որ դա եղել է Կատալոնիայի դեմ վատագույն հարձակումը :

Իսպանիայի կառավարությունը հրավիրված արտակարգ նիստում որոշում ընդունեց գործի դնել սահմանադրության 155-րդ հոդվածը, որը հնարավորություն է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը»: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Կատալոնիայի ինքնավարությունն ու ինքնակառավարումը չեն դադարեցվում: Որոշում է ընդունվել պաշտոնանկ անել ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարություն) նախագահին, փոխնախագահին եւ խորհրդականներին:

Իսպանիայի վարչապետը հայտարարել էր, որ սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն, արձակելու է Կատալոնիայի կառավարությունը և տարածքում նոր ընտրություններ է անցկացնելու: Եթե այդ սպառնալիքն իրականություն դառնա, դա կլինի երկրի պատմության մեջ որպես այդպիսին ՝ առաջին դեպքը: Կատալոնիայի ղեկավար՝  Կառլես Պուչդեմոնի ասածով, ժողովրդի ընտրյալ կառավարության լուծարումը հակասում է օրինականությանը:

 

Ալիք

Հայաստանի և Իրանի հարկային ծառայության ղեկավարները կարևորեցին կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումը

 

Հայաստանի և իրանի հարկային ծառայության ղեկավարներն առաջին անգամ հանդիպեցին Երևանում ու հայտնեցին ոլորտում համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամության մասին:

«Քաղաքական հարցերով չունենալով որևէ տարաձայնություն և ունենալով բազմաթիվ ոլորտներում համագործակցություն, ավելի քան համոզված եմ, որ մեր երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը ստացվելու է.- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ վարդան Հարութունյանը:

ԻԻՀ-ի ազգային հարկային ծառայության նախագահ, ֆինանսների ու էկոնոմիկայի փոխնախարար Թաղավի Նեժադի խոսքերով ՝ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները խորն են ու ռազմավարական, ինչպես նաև առկա է երկուստեք կամք ՝ զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում:

 

 

1in.am

Վրաստանը չդիմացավ. Թբիլիսիի կտրուկ նահանջը

 

Վրաստանում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածուները քաղաքապետ են ընտրվել Թբիլիսիում, Բաթումիում, Փոթիում և Ռուսթավիում: Վրաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Քութաիսիում, իշխող դաշինքի թեկնածուն ստացել է ձայների մեծամասնությունը` 48 տոկոսը, սակայն այստեղ անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ: Իր եվրոպական զարգացման մասին հայտարարած Վրաստանում նախօրեին անցկացված ընտրություններում ընդդիմությունը հաղթանակ չի տարել ոչ մի համայնքում, ինչը խոսում է միակուսակցական կառավարման վտանգի մասին:

ԱՄՆ Ազգային- դեմոկրատական ինստիտուտի(NDI) դիտորդները ցավով արձանագրել են այս փաստն` փաստելով ժողովրդավարության էական նահանջ: Խորհրդարանական մոդելի քողի տակ փաստացի ռեստավրացվում է կառավարման խորհրդային համակարգը, որտեղ իշխանությունն ապահովում է ոչ թե քաղաքական մրցակցային միջավայր, այլ` մեկ կուսակցության հաղթանակը: Վրացական ներքաղաքական կյանքն ունի տարածաշրջանային համատեքստ, եթե հաշվի առնենք` մի կողմից, ռուս-վրացական հակադրությունը, մյուս կողմից` Հարավային Կովկասի եվրաինտեգրման հեռանկարը` հենց վրացական գործոնի շնորհիվ: Այս երկու հարթության վրա շաբաթ օրը վրացական դեմոկրատիան արձանագրել է էական նահանջ` հարևան երկրի քաղաքական համակարգում արմատավորելով, այսպես կոչված, եվրասիականության էլեմենտներ:

Ռուս-վրացական հակադրությունը շատ դեպքերում քաղաքակրթական է ընկալվում և տեսանելի է, որ վերջին ընտրություններում Վրաստանն էապես կորցրել է իր հաղթաթուղթը:

Մյուս կողմից` վերջին տաս – տասնհինգ տարիներին Վրաստանի քաղաքական համակարգը որոշակիորեն էտալոնային էր համարվում Հայաստանի համար և դա օբյեկտիվ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը Հայաստանի համար կարևոր հարթակ է Եվրամիության ու հատկապես` ՆՍՏՕ-ի հետ համագործակցություն ծավալելու տեսանկյունից: