ՌԴ-¬ն և Իրանը քննարկել են Կասպից ծովում նավատորմերի համագործակցության հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/world-i75180-ՌԴ_ն_և_Իրանը_քննարկել_են_Կասպից_ծովում_նավատորմերի_համագործակցության_հնարավորությունները
Կասպից ծովում ռուսական նավատորմի հրամանատարությունը Իրանի ռազմածովային ուժերի ռազմական նավերի ջոկատի ղեկավարության հետ քննարկել է երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության հետ կապված հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 18:54 Asia/Tehran
  • ՌԴ-¬ն և Իրանը քննարկել են Կասպից ծովում նավատորմերի համագործակցության հնարավորությունները

Կասպից ծովում ռուսական նավատորմի հրամանատարությունը Իրանի ռազմածովային ուժերի ռազմական նավերի ջոկատի ղեկավարության հետ քննարկել է երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության հետ կապված հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-­ն, այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը: Իրանցի նավաստիները ռուսական նավատորմի նավաստիներին հյուրընկալվել են ոչ պաշտոնական այցով հոկտեմբերի 20­-23-­ը: «Ոչ պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է անցկացվել Ռուսաստանի կասպյան նավատորմի հրամանատարության և Իրանի ռազմական նավերի ջոկատի հրամանատարության միջև, որի ընթացքում քննարկվել են Կասպից ծովում երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության հարցեր»,­ ասել է Աստաֆևը:

Armenpress.am