ՌԴ-¬ն և Իրանը քննարկել են Կասպից ծովում նավատորմերի համագործակցության հնարավորությունները
Կասպից ծովում ռուսական նավատորմի հրամանատարությունը Իրանի ռազմածովային ուժերի ռազմական նավերի ջոկատի ղեկավարության հետ քննարկել է երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության հետ կապված հարցեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը: Իրանցի նավաստիները ռուսական նավատորմի նավաստիներին հյուրընկալվել են ոչ պաշտոնական այցով հոկտեմբերի 20-23-ը: «Ոչ պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է անցկացվել Ռուսաստանի կասպյան նավատորմի հրամանատարության և Իրանի ռազմական նավերի ջոկատի հրամանատարության միջև, որի ընթացքում քննարկվել են Կասպից ծովում երկու երկրների նավատորմերի միջև համագործակցության հարցեր», ասել է Աստաֆևը:
Armenpress.am