ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի քայլը սխալ էր
Ամերիկյան «Օվկիանիայի խորհուրդը» ինստիտուտը սխալ քայլ է որակել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին Իրանի հավատարմությունը չհաստատելու Թրամփի քաղաքականությունը:
Ամերիկյան «Օվկիանիայի խորհուրդը» ինստիտուտի ղեկավար Ջերալդ Դի. Ֆրինն ասել է.«Շատերն էին այն սխալ համոզմանը, որ ՀԳՀԾ-ն պետք է ընդգրկեր Իրանի քաղաքականության բոլոր կողմերը, մինչդեռ միջուկային համաձայնությունն առնչվում էր միմիայն Իրանի միջուկային կարողությանը»: Այդ մասին հաղորդել է «Ֆարս» գործակալությունը:
Գրինի հավաստմամբ՝ չափազանց կարևոր է հասկանալ, թե որոնք են ՀԳՀԾ-ի կետերը:
Միջազգային հարցերի փորձագետի կարծիքով, ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը չհաստատելու Թրամփի այդ որոշմամբ, ԱՄՆ-ը թուլացնում է գործարքը, որն այդ երկրի գործունեության և մեծ ջանքերի արդյունքն է: