Մամուլի տեսություն 24-10-2017
Բրիտանացիները խորհում են Միջինարևելյան տարածաշրջանում իրենց գաղութարակական փորձերի պատմական դասերը ԱՄՆ նախագահին փոխանցելու մասին:
Ջավան
Բրիտանական ձեռագիրը ՝ ՀԳՀԾ-ի պահպանման ֆոնի վրա
Բրիտանացիները խորհում են Միջինարևելյան տարածաշրջանում իրենց գաղութարակական փորձերի պատմական դասերը ԱՄՆ նախագահին փոխանցելու մասին: Աջակցելով ՀԳՀԾ-ի պահպանմանը և Իրանում բրիտանական ընկերությունների ներդրումային ծրագրերը , Բրիտանիայի ԱԳ նախարարը խոսել է տարածաշրջանում Իրանի «ավերիչ» գործունեության սանձման անհրաժեշտության մասին : Դրա ենթատեքստում կարելի է տեսնել Սիրիայում ահաբեկիչների ճակատի ամրապնդումը և Իրաքում անջատականներին աջակցումը: «Chatham House» ինստիտուտում ունեցած ելույթում, Բորիս Ջանսոնն ասել է.«Իրանը չպետք է լուսանցք մղվի, այլ հանուն Արևմուտքի անվտանգության, պետք է պահպանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը : Իհարկե համաձայնությունը նաև Իրանի համար է շահեկան»:
Բրիտանիայի ԱԳ նախարարն ավելացրել է.« Քանի դեռ Իրանը հավատարիմ է Միջուկային համաձայնությանը, այդ երկրում տնտեսական ներդրումները համարվելու են համաձայնության մի մասը»: Բորիս Ջանսոնն ի դեպ ԱՄՆ նախագահին կոչ է արել լինել հեռատես: Նրա խոսքերով, միջուկային համաձայնությունը վկայում է դիվանագիտական ստեղծագործ մոտեցման մասին:
Ռեսալաթ
Բրյուսելը որոշել է քայլ պահել Վաշինգտոնի հետ
Եվրամիության ղեկավարները կրկին անգամ կարևորել են Իրանի հետ միջուկային համաձայնության նկատմամբ իրենց լիարժեք պաշտպանությունը: Միաժամանակ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի պետայրերը հանդես են եկել տարածաշրջանային ու հրթիռային համատեքստում Իրանի վրա ճնշումները շարունակելու պահանջով: Բրյուսելում նման պահանջ են ներկայացրել Անգելա Մերկելը, Էմանուել Մակրոնը և Թերեզա Մեյը:
ԵՄ ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգի նիստի ավարտին տարածել են մի հաղորդագրություն, որտեղ պաշտպանվել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման ուղղությամբ համագործակցության շարունակումը: Հաղորդագրությունը սակայն նշում է, որ այդ հարցին պետք է ընթացք տրվի ՀԳՀԾ-ից դուրս այլ հոդվածով: Այդ կողմնորոշումը վկայում է այն մասին, որ ՀԳՀԾ-ն պաշտպանելու կողքին, նրանք նախընտրում են պահպանել Թեհրանի վրա ճնշումը ՝ որպեսզի կարողանան միավորներ շահել: Իրանի հրթիռային գործունեության կապակցությամբ ԱՄՆ մտահոգությունն իրականում ոչ թե հենց նրա , այլև պարսիցծոցյան արաբական երկրների մտահությունն է , որոնք իրենց սեփական ստվերից են վախենում: Այս ընթացքում իրանցի պետայրերը բազմիցս հայտարարել են, որ Թեհրանի միջուկային գործունեությունը միմիայն պաշտպանական բնույթ է կրում : Դա իր հերթին նպաստեց նրան, որ Վաշինգտոնը նահանջեց այդ հարցում, սակայն այսօր արաբական դոլարները Սպիտան տուն հասնելով, ԱՄՆ-ը մեծացրել է իր ճնշումը , որպեսզի մշտամտահոգ արաբներին գոհ պահելով , ավելացնեի իր արաբական եկամուտները :
Շարղ
Բարեզանիի փակուղին
Իրաքի Քրդստանի տարածքի ղեկավարների համար կենտրոնական կառավարության հետ բանակցելուց բացի այլ ելք չի մնացել: Տարածքի ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են առանց նախապայմանների բանակցել պաշտոնական Բաղդադի հետ: Արբիլը հայտարարել է, որ պատրաստ է չեղյալ հայտարարել հանրաքվեի արդյունքները:
Քրդստանի տարածքի պատասխանատուները հայտարարել են, որ առանց նախապայմանի են բանակցելու կառավարության հետ: Բաղդադը սակայն պայմաններ է սահմանել ՝ երկրի միասնության և Սահմանադրությանպահպանումը , սահմանամերձ անցակետերի , օդանավակայանների, բնապաշարների, փեշմարգե և քուրդ անվտանգության ուժերի վրա դաշնային կառավարության վերահսկողությունը: Քրդստանի Հայրենական միություն կւոսակցության խոսնակն անընդունելի է գնահատել Բաղդադի պայմանները:
Այս թեժ իրավիճակում , սրվել են Բարեզանիին ուղղված քննադատությունները: Թեև վերջինս Թալեբանիի ուժերին է ճանաչել իր պարտության մեղավորը, սակայն քննադատների համոզմամբ, հանրաքվեի համար այլընտրանք չունենալն են համարել Քրդստանի պարտության գլխավոր պատճառը: Ընդդիմադիրները պահանջում են Բարեզանիի հրաժարականը: Վերլուծաբանների համոզմամբ, հնարավոր չէ Բարեզանիին լուսանցք մղել, քանի որ նա տարիներ շարունակել եղել է ղեկավարի պաշտոնում:
Ալիք
Ի՞նչ կքննարկվի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը։
Սերժ Սարգսյանը նշել է ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներն ամրապնդելու երեք հիմնական առանցքները
Նիստի օրակարգում ընդգրկված են ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։
Նիստի ընթացքում կքննարկվեն նաև ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգը, ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թվականներին սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզը)։
Նիստի մասնակիցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորմանն առնչվող հարցերին։ Օրակարգային թեմաներից է նաև 2018-2020 թվականներին ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագրի քննարկումը։
Կհայտարարվեն նաև ԵԱՏՄ այն երկրները, որտեղ 2018-2020 թվականներին նախատեսվում է անցկացնել ավանդական «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը։