ԱՄՆ կոնգրեսը կուսումնասիրի Ռուսաստանի հետ ուրանի գործարքը
https://parstoday.ir/hy/news/world-i75270-ԱՄՆ_կոնգրեսը_կուսումնասիրի_Ռուսաստանի_հետ_ուրանի_գործարքը
ԱՄՆ կոնգրեսի՝ հանրապետականների կողմից ղեկավարվող երկու կոմիտե կուսումնասիրեն Ռուսաստանի հետ ուրանի գործարքը, որը կնքվել էր նախագահ Բարաք Օբամայի օրոք, հայտնել է կոնգրեսական Դեվին Նունյեսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2017 14:27 Asia/Tehran
  • ԱՄՆ կոնգրեսը կուսումնասիրի Ռուսաստանի հետ ուրանի գործարքը

ԱՄՆ կոնգրեսի՝ հանրապետականների կողմից ղեկավարվող երկու կոմիտե կուսումնասիրեն Ռուսաստանի հետ ուրանի գործարքը, որը կնքվել էր նախագահ Բարաք Օբամայի օրոք, հայտնել է կոնգրեսական Դեվին Նունյեսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ հանրապետական Նունյեսը հայտարարել է, որ կհամատեղի ջանքերն իր կուսակցի՝ պալատի վերահսկողության կոմիտեի նախագահ Թրեյ Հաուդիի հետ:

Երկու կոմիտեները համատեղ կհետաքննեն Օբամայի վարչակարգի որոշումը՝ ԱՄՆ-ում ուրանի որոնմամբ զբաղվող կանադական ընկերությունը ռուսական էներգետիկական ընկերությանը վաճառելուն հավանութուն տալու մասին:

Նախագահ Դոնալդ Թրամփը այդպիսի հետաքննություն անցկացնելու կոչ էր արել դեռեւս մարտին:

Ռուսական  «Ռոսատոմ» պետական կորպորացիան 2009 – 2013թթ. ձեռք է բերել կանադական Uranium One ընկերության վերահսկիչ փաթեթը:

Գործարքը հավանության էր արժանացել Հիլարի Քլինթոնի՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, նշում է New York Times-ը:

News.am