Մամուլի տեսություն 25-10-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75271-Մամուլի_տեսություն_25_10_2017
Ռեքս Թիլերսոնը մեծ ակնկալիքներով Բաղդադ մեկնեց, սակայն վերադարձավ ձեռնունայն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2017 14:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  25-10-2017

Ռեքս Թիլերսոնը մեծ ակնկալիքներով Բաղդադ մեկնեց, սակայն վերադարձավ ձեռնունայն:

Իրան

Ալ-Էբադի .«Իրանն Իրաքում պայքարեց ԻԼԻՊ-ի դեմ»

 

Ռեքս Թիլերսոնը մեծ ակնկալիքներով Բաղդադ մեկնեց, սակայն վերադարձավ ձեռնունայն: ԱՄՆ պետքարտուղարն Արաբիայի ԱԳ նախարարի ներկՄամուլիայությամբ Հաշդ Ալ-Շաաբի խումբը իրանի աշխարհազորային խումբ էր որակել և ասել էր, որ այդ խմբի անդամները պետք է հեռանան Իրաքից: Նրա այդ պահանջին ի պատասխան  Իրաքի վարչապետն ասել է .«Իրանը կառուցողական դեր ունի իրաքում : Հաշդ Ալ-Շաաբին մեր և տարածաշրջանի հույսն է : Ուրեմն դադարեցրեք մեղադրանք ներկայացնել»:

Սակայն Թիլերսոնը շարունակել է պնդել իր դիրքորոշումը: Թիլերսոնն այն դեպքում է շարունակում րանի դեմ կողմնորոշվել, երբ իրաքցի պետայրերը դեմ են նրան: Մյուս  կողմից Հաշդ Ալ-Շաաբիի դեմ են հանդես եկել փեշմարգե ուժերը: Քրդստանում նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են ութ ամսով: Որոշումն ընդունելիս խորհրդարանում ներկա են եղել 111 պատգամավորներից միայն 68-ը: Իսկ նրանցից 60-ը քվեարկել են տարածքում ընտրությունները ութ ամսով հետաձգելու օգտին:

 

 

Թեջարաթ

Եվրոպան նոր Կատալոնիաների կհանդիպի

 

Եթե Եվրամիությունը փորձի փորձի դադարեցնել աշխարհում իր անդամ երկրների տնտեսական աճը, ապա կարելի է կանխատեսել, որ դա սարսափելի հետևանքներ է ունենալու:Միլանի և Ամստերդամի նման քաղաքներ ցույց են տվել, որ Բրյուսելը պատասխանատու չէ Եվրամիության նկատմամբ հոռետեսությունների համար: Եվրամիությունը մշտապես բարդ հարաբերություններ է ունեցել հարուստ շրջանների հետ: Այդ երկրներն են , որոնք իրենց արտադրանքի համար հարկեր են սահմանում և անդորրագիրն ուղարկում են ԵՄ-ի համար: Կառավարություններն են կարող գործել իրենց սեփական շահերի դեմ: Ինչպես Կատալոնիան, այնպես էլ Իտալիայի երկու շրջանները դրական քվեարկեցին հանրաքվեի ժամանակ: Կատալոնիան հզոր ինքնություն ունի, իսկ մյուս անջատողական շրջանները , որոնք կախված են ֆինանսական անկախությունից, ինքնավարության փորձեր ունեն: Իրական խնդիրը ստեղծվելու է այն ժամանակ, երբ բազմաբնակիչ քաղաքների բնակիչները զգում են ինչպես զգում են Կալեի քաղաքացիները Փարիզի նկատմամբ, կամ Ինդիանա նահանգի բնակիչները Նյու Յորքի նկատմամբ: Այստեղ քաղաքացիներ, որոնք իրենց իրավունքները ոտնահարված են տեսնում, հակառակ են քվեարկում: Ուստի ձևավորվում են տարածաշրջանային շարժումներ, որոնք ձգտում են առանց պաշտոնական անջատման հզոր ինքնավարության:

 

 

 

Շարղ

Գերմանիայի և ՌԴ նախագահները հանդիպելու են: Ֆրանկ Վալտեր Շտայն Մայերը Մոսկվայում է: Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպման ժամանակ քննարկվելու են տարաձաշրջանային զարգացումները, Ուկրաինայի ճգնաժամի հարցը և Եվրոպայի արևելյան սահմաններում Ռուսաստանի ռազմական ներկայությունը:

------------------

Նախատեսվում է Անկարայում Իրաքի և Թուրքիայի վարչապետների հանդիպումը: Անկարայում հանդիպելու են Բինալի Յիլդիրիմը և Հեյդար Ալ-Էբադին: Կողմերը քննարկելու են հարցեր, որոնք կարող են խթանել տարածաշրջանում կայունությունը և անվտանգությունը: Օրակարգում է նաև Իրաքի Քրդստանում կայացած անջատման հանրաքվեին հաջորդող իրադարձությունների և Անկարա-Բաղդադ համատեղ քայլերի քննարկումը:

 

Armenpress.am

Մեդվեևը հաղթահարված է համարում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական բարդությունները

 

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարված է, եւ ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, ով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 24-ին: Նա հույս հայտնեց, որ ներդրումային համագործակցության դեպքում եւս կգրանցվի լավ արդյունք:

«Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջեւ երկկողմ առևտրաշրջանառության ծավալն աճել է 30 տոկոսով:

Ամենակարեւորն այն է, որ վերջին շրջանում մեր երկրները կարողացել են ձեւավորել փոխգործակցության ճիշտ մոդել ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ մակարդակում, այն է ԵԱՏՄ շրջանակում»,-ասաց Դմիտրի Մեդվեդեւը եւ հավելեց, որ գրանցած արդյունքները հենց ապացուցում են, որ երկու երկրները ճիշտ ուղու վրա են:

 

 

 

galatv.am

«Իսպանիան պետք է միասնական լինի». Թրամփն այս հարցում եւս հաշվի է առնում Պուտինի գործոնը

 

«ԱՄՆ-ն դեմ է Կատալոնիայի անկախությանը, քանի որ դրանում Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի փլուզմանն ուղղված քայլ է տեսնում, ինչը բխում է Ռուսաստանի շահերից»,- գրում է Պաոլո Մաստրոլիլին իտալական La Stampa թերթում:

«Ամերիկացիներն այդ տեսանկյունից են դիտարկում նաեւ Լոմբարդիայում եւ Վենետոյում անցկացված հանրաքվեները: Ամերիկացիները վստահ են, որ Մոսկվան կփորձի ազդեցություն գործել նրանց վրա՝ անկայունություն հրահրելու նպատակով»:

«Վերջերս Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը հստակ նշել էր. «Իսպանիան մեծ երկիր է, եւ պետք է միասնական լինի»: Նախընտրական արշավի ընթացքում Թրամփն աջակցում էր Brexit-ին, սակայն հայտնվելով Սպիտակ տանը, նա փոխեց իր դիրքորոշումը: Թրամփի խորհրդականները նրան վստահեցրեցին, որ Իսպանիայի նման դաշնակից-երկրի ապակայունացումը կարող է սպառնալ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ամրությանը եւ չի բխում ԱՄՆ-ի շահերից»,-գրում է հեղինակը:

«Ամերիկացիներն անջատողական շարժումը համարում են գաղափարական պատերազմի արտահայտում՝ առանց իրական դրդապատճառների, քանի որ Կատալոնիան արդեն փաստացիորեն պետության ինքնավարություն ունի: Վաշինգտոնում կիսում են Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերի տեսակետը, ով նշում է, թե 98 երկրից կազմված Եվրոպան ոչ մեկին օգուտ չի կարող տալ: Ոչ մեկին, բացի Ռուսաստանից»,- ընդգծում է Մաստրոլիլին:

«Կրեմլը մոբիլիզացման 2 դրդապատճառ ունի. նախ՝ շարունակել Արեւմուտքի ապակայունացմանը եւ նրա միությունների պառակտմանն ուղղված արշավը, երկրորդ՝ ստեղծել նախադեպ, որը կհամապատասխանի Մոսկվայի շահերին: Կատալոնիայի անկախությունն իրականում իր մեջ համաճարակի սպառնալիք է պարունակում, որը կարող է համակել Իտալիան եւ այլ երկրներ, կարող է հանգեցնել ԵՄ-ի պառակտմանն ու սպառնալ ՆԱՏՕ-ի ապագային: Պուտինը կարող էր դա կիրառել նաեւ Ուկրաինայում՝ պնդելով, որ Ղրիմը եւ Դոնբասը Կիեւից առանձնանալու իրավունք ունեն: Այս ամենը հաշվի առնելով, եթե ինչ-որ մեկը ԱՄՆ-ին խնդրի ճանաչել Կատալոնիան, պատասխանը կլինի կտրական «ոչը»»,-եզրափակում է հոդվածագիրը: 

 

 

Աղբյուր՝ La Stampa

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան