Կիեւում պայթյունը, որից վիրավորվել Է Ռադայի պատգամավորը, որակվել Է որպես ահաբեկչություն
Կիեւի «Էսպրեսսո» հեռուստաալիքի շենքի մոտ տեղի իրականացված պայթյունը որակվել Է որպես ահաբեկչություն, դրա հետաքննությամբ զբաղվում Է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ):
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտնել Է հանրապետության ՆԳ նախարարությունը: Ճշտված տվյալներով՝ պայթյունի հետեւանքով տուժել Է հինգ մարդ, նրանցից մեկը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկի թիկնապահը, մահացել Է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Մոսիյչուկն ինքը բեկորային բազմաթիվ վերքեր Է ստացել, նրան վիրահատել են: Ծանր վիրավորված Է նաեւ ուկրաինացի քաղաքագետ Վիտալի Բալան: Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության տեղեկատվության՝ պայթուցիկ սարքը, որն ամրացված Է եղել կայանված մոտոցիկլետին, գործել Է, երբ Մոսիյչուկը դուրս Էր գալիս «Էսպրեսսո» հեռուստաալիքի գրասենյակից: Պայթյունի ալիքից կոտրվել են հարեւան շենքերի պատուհանների ապակիները, ռումբի հզորությունը կարող Է հասնել 1 կիլոգրամի՝ տրոտիլային համարժեքով: Ուկրաինայի ՆԳ նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ, իրենց կարծիքով, ահաբեկչությանը կարող են մեղսակից լինել ռուսական հատուկ ծառայությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
armenpress.am