Կիեւում պայթյունը, որից վիրավորվել Է Ռադայի պատգամավորը, որակվել Է որպես ահաբեկչություն
https://parstoday.ir/hy/news/world-i75285-Կիեւում_պայթյունը_որից_վիրավորվել_Է_Ռադայի_պատգամավորը_որակվել_Է_որպես_ահաբեկչություն
Կիեւի «Էսպրեսսո» հեռուստաալիքի շենքի մոտ տեղի իրականացված պայթյունը որակվել Է որպես ահաբեկչություն, դրա հետաքննությամբ զբաղվում Է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2017 06:30 Asia/Tehran
  • Կիեւում պայթյունը, որից վիրավորվել Է Ռադայի պատգամավորը, որակվել Է որպես ահաբեկչություն

Կիեւի «Էսպրեսսո» հեռուստաալիքի շենքի մոտ տեղի իրականացված պայթյունը որակվել Է որպես ահաբեկչություն, դրա հետաքննությամբ զբաղվում Է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ):

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը, հոկտեմբերի 26-­ին հայտնել Է հանրապետության ՆԳ նախարարությունը: Ճշտված տվյալներով՝ պայթյունի հետեւանքով տուժել Է հինգ մարդ, նրանցից մեկը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկի թիկնապահը, մահացել Է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Մոսիյչուկն ինքը բեկորային բազմաթիվ վերքեր Է ստացել, նրան վիրահատել են: Ծանր վիրավորված Է նաեւ ուկրաինացի քաղաքագետ Վիտալի Բալան: Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության տեղեկատվության՝ պայթուցիկ սարքը, որն ամրացված Է եղել կայանված մոտոցիկլետին, գործել Է, երբ Մոսիյչուկը դուրս Էր գալիս «Էսպրեսսո» հեռուստաալիքի գրասենյակից: Պայթյունի ալիքից կոտրվել են հարեւան շենքերի պատուհանների ապակիները, ռումբի հզորությունը կարող Է հասնել 1 կիլոգրամի՝ տրոտիլային համարժեքով: Ուկրաինայի ՆԳ նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ, իրենց կարծիքով, ահաբեկչությանը կարող են մեղսակից լինել ռուսական հատուկ ծառայությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»­-ը:

armenpress.am