Մամուլի տեսություն 26-10-2017
Վերջին երկու տարիներին Բրիտանիանն մի կողմից պաշտպանել է միջուկային համաձայնությունն, իսկ մյուս կողմից այդ հարցում աջակցել է Վաշինգտոնին:
Ռեսալաթ
ՀԳՀԾ-ի դեմ Բրիտանիայի խաղի գաղտնազերծումը
Բրիտանիան շարունակում է ՀԳՀԾ-ի նկատմամբ երկակի խաղ տանել: Դա ներկա ժամանակով չի սահմանափակվում: Վերջին երկու տարիներին Բրիտանիան մի կողմից պաշտպանել է միջուկային համաձայնությունն, իսկ մյուս կողմից այդ հարցում աջակցել է Վաշինգտոնին: Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Իրանի հետ համաձայնությունը հարգելու անհրաժեշտության մասին: Դա այն դեպքում, երբ բրիտանացի պետայրերը քայլ պահելով Թրամփի հետ, ողջունում են ՀԳՀԾ-ն փոխելու նրա որոշումը: Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը խոսում է Իրանի հետ առևտրի զարգացման մասին, իսկ նույն երկրի ԱԳ նախարարությունն Իրանը խնդրահարույց երկիր է ճանաչել ՝ բրիտանացի առևտրականներին կոչ անելով զգոն լինել Իրանում ներդրումներ կատարելիս:
Նման հանգամանքներում, ինչպե՞ս կարելի է վստահել բրիտանական դիվանագիտությանը: Իրողությունն այն է, որ ներկայումս Բրիտանիայի տակտիկան հիմնված է ՀԳՀԾ-ի փոփոխությունը նորմալ երևույթ ներկայացնելու վրա: Բրիտանիայի ԱԳ նախարարի և հենց այդ նախարարության պաշտոնական հայտարարություններում հակասությունը նկատելի է: Ինչպես ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն է ասել ՝Բրիտանիան Իրանի հետ միջուկային համաձայնության հարցում հավատարիմ չի եղել: Այս բոլորն ի մի բերելով, կարելի է եզրակացնել, որ Լոնդոնի կողմից այդ քայլը փախուստ դեպի առաջ է գնահատվում: Իրանի ժողովուրդը ծանոթ է բրիտանացիների խաբեություններին: Մնում է լինել զգուշավոր և զգոն ՝ ֆրանսացիների ու բրիտանացիների քայլերի նկատմամբ:
Էբթեքար
Քրդստանի ճակատագրական օրերը
Թեհրանի ժամանակով չորեքշաբթի առավոտյան Իրաքի Քրդստանի տարածքի ինքնառակավարման մարմինները մի հաղորդագրություն տարածելով, առկախել են հանրաքվեի արդյունքներն ՝ առաջարկելով վերջ դնել բախումներին և Իրաքի կենտրոնական կառավարության հետ անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել: Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ Բաղդադը պահանջում է ոչ թե առկախել , այլև ՝ չեղարկել հանրաքվեի արդյունքները:
Պահանջվում է նաև բարեզանիի հրաժարականը: Վերջինս պաշտոնից հեռանալու համար նախապայմաններ է սահմանել: Ազգային փրկության կառավարություն ձևավորելու համար, նա պահանջում է ժամանակավոր վարչապետ նշանակել իր եղբորորդի ՝ Նիչերվան Բարեզանիին: Մասուդ Բարեզանին նաև Արաբիայի թագավորի օգնությանն էր դիմել ՝ Ալ-Էբադիի հետ բանակցությունների հարցում միջնորդելու համար: Իրաքի վարչապետը չի պատրաստվել բանակցել Բարեզանիի հետ: Բարեզանին համոզվել է առաջիկա 48 ժամերի ընթացքում ներկայացնի իր հրաժարակը:
Ջամե Ջամ
Մաթիս .«Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի հարցում չենք շտապում»
ԱՄՆ պաշտպանության նախարարի ասածով, իր երկիրը հակառակ Սպիտան տան սպառնալիքներին, Հյուսիսային Կորեայի ճգնաժամի հետ կապված նախտնտրում է դիվանագիտական տարբերակը ՝ սեղանի վրա թողնելով ռազմականը:
Ջեյմզ Մաթիսը կրկին անգամ հավակնել է.«Թեև Վաշինգտոնը ռազմական լուծում է ներկայացրել Փխենյանի համար, սակայն փորձում է դիվանագիտական ճանապարհով կարգավորել տարաձայնությունները»: ԱՄՆ պաշտպանության նախարարը Հարավային Կորեա է պատրաստվում այցելել:
«Վաշինգտոնը Փխենյանի դեմ ի հարկե ունի ռազմական տարբերակը, սակայննախընտրում է խաղաղ միջոցներով կարգավորել հարցերը: Հարցն այն է, որ մենք պետք է փորձենք ընդլայնել դիվանագիտական ջանքերը»-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:
Հատկանշական է, որ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դիվանագիտությունը հարցի լուծում չէ և հյուսիսային Կորեայի հարցում պետք է ուղղակի քայլերի դիմել: Այժմ նրա կառավարության կազմը փորձում է թափանցիկություն մտցենլ սկանդալային նախագահի հայատարարությունների մեջ:
Ալիք
Մերկելը ԵՄ-ին կոչ է արել կրճատել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին կրճատել Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այդ մասին նա ասել է Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն անընդունելի են ժողովրդավարության վերաբերյալ մեր ունեցած արժեքների տեսանկյունից: Միայն Գերմանիայի քաղաքացիները չէ, որ կալանավորվում են այնտեղ: Մենք մտահոգված ենք այդ երկրում օրենքի գերակայության հետ կապված գործընթացների՝ սխալ ուղով զարգանալու առնչությամբ», - ասել է Մերկելը:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Թուրքիան մեծ ու անփոխարինելի օգնություն է ցուցաբերել Եվրոպային՝ միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար: Նա շեշտել է, որ այդ հարցում իրենք կշարունակեն աջակցել Թուրքիային՝ նաև ֆինանսապես:
1in.am
Թուրքիան, Իրանը և Իրաքը համատեղ ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունության համար. Թուրքիայի վարչապետ
Թուրքիան, Իրանը և Իրաքը համատեղ ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ այդ երկրների համար առաջնայնություն են կայունությունը և պայքարն ահաբեկչության դեմ:
Իրաքյան Քրդստանում հանրաքվեի վերաբերյալ Յըլդըրըմն ասել է, որ ի սկզբանե պարզ էր, որ հանրաքվեն Էրբիլի շահերից չի բխում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս հօգուտ Իրաքի ամբողջականության: