Մամուլի տեսություն 27-10-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75360-Մամուլի_տեսություն_27_10_2017
Արևմուտքը և ԱՄՆ-ը հայտնվել են պատրանքային վիճակում: Նրանց թվում էր, որ Իրանին ճնշելով, կարող են նրան պարտադրել բանակցության նստել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2017 14:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  27-10-2017

Արևմուտքը և ԱՄՆ-ը հայտնվել են պատրանքային վիճակում: Նրանց թվում էր, որ Իրանին ճնշելով, կարող են նրան պարտադրել բանակցության նստել:

Ջամե Ջամ

Վերջ ՝ Արևմուտքի պատրանքին

 

Ցանկացած պետության քաղաքականության ու որոշումների ընդունումը պայմանավորված է տվյալ երկրի ազգային շահերով: Այս հարցում ԻԻՀ-ը ևս բացառություն չի կազմում: Ազգային շահերի ցանկը գլխավորում է ազգային անվտանգությունը: Դա կարելի է ապահովված համարել այն ժամանակ, երբ երկիրը քաղաքական, տնտեսական և այլ առումներով զերծ լինի սպառնալիքներից: Բարեկեցության, զարգացման ու անվտանգության նախապայմանը ՝ գիտական, տեխնոլոգիական ու անվտանգության ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացումն է : Ուստի անվտանգությունը համարվում է գերակայություն: Երբ որևէ ժողովուրդ ապրում է սպառնալի պայմաններում, պետք է նաև ունենա ինքնապաշտպանություն: Նա պետք է բարձրացնի իր մարտունակությունը:

Վերջին տարիներին Արևմուտքը և ԱՄՆ-ը հայտնվել են պատրանքային վիճակում: Նրանց թվում էր, որ Իրանին ճնշելով, կարող են նրան պարտադրել բանակցության նստել: Սակայն ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել, երկրի պաշտպանության հարցը բանակցության ենթակա չէ:

Տրամաբանական չէ, որ երկիրն իր պաշտպանության մասին բանակցի օտարների հետ: դա նշանակում է սահմանափակումների ընդունում: Ժողովուրդ, որն ունի պատերազմի փորձ, չի կարող սակարկել իր ինքնապաշտպանության իրավունքների հարցը: ԻԻՀ-ը բազմիցս հայտարարել է, որ ռազմական դոկտրինան կրում է պաշտպանական բնույթ :

 

Համշահրի

Չինաստան կոչվող երևույթը

 

Չինաստանը համարվում է աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը: Առաջինը ՝ ԱՄՆ-ն է: Չինաստանի նախագահի ներկայացրած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն այդ երկրից նոր պատկեր է ուրվագծում: Դա ենթադրում է Չինաստանի հավելյան արտադրության համար նոր շուկաների ստեղծում, որն էլ իր հերթին կարևոր դեր է ունենալու Եվրասիայում ղեկավարի տեղում հայտնվելու համար: Նման զգայուն տեղ զբաղեցնելու համար, երկիրը պետք է ունենա հզոր ղեկավար, որին էլ պատրաստվում է Չինաստանի նախագահը: Սի Ծինփինը պատկան կուսակցությանը հարկադրում է հետևել իր քաղաքականությանը: Չինաստանն ընթանում է իշխանության կետրոնացման ուղղությամբ:

Մետաքսի ճանապարհն աշխարհի առջև Չինաստանից ավելի հզոր երկիր է ներկայացնում: Չինաստանի ՀՆԱ-ը չի կարող մրցակցել կապիտալիստական երկրների հետ : Ուստի ինչպես կապիտալիստական տնտեսության աշխարհի կարծիքով, պետք է Չինաստանին ներքաշել սպառազինական մրցակցության մեջ : Այդ կարգերն այլև աշխարհի գերհազոր պետության դերում Չինաստանի ներկայությունը չեն հանդուրժելու: Չինաստանում ապրում է մեկ միլիարդ 300 միլիոն հոգի: Կոռուպցիան տարածված է ամբողջ երկրում և նեխում է այն ՝ ներսից: Չինաստանի մեծ բնակչությունը լինելով արտադրող ուժ ՝ նաև սպառող է և եթե մեկ միլիարդ 300 միլիոն մարդ ճգնաժամային իրավիճակում հայտնվի, ավելի վտանգավոր է լինելու, քան միջուկային ռումբը: Չինաստանի կառավարությունը տարիներ շարունակ պայքարել է կոչուպցիայի դեմ: Այդ ճամբարն այնքան է մեծացել, որ հասել է կոմունիստական իշխող կուսակցության և բանակի բարձրաստիճան այրերին:  

 

Եվրասիական երկրների փորձագետ ՝ Բահրամ Ամիր Ահմեդյան

 

 

Ալիք

Հայտարարվել էր, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն Ադրբեջանը կատարում է ճիշտ հակառակը. Շավարշ Քոչարյան

 

 

Ադրբեջանական կողմը հակառակ է գործում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ժամանակ։ Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը, և դա արդեն դարձել է օրինաչափություն»,-ասաց նա և օրինակ բերեց, որ Վիեննայում մի բան են պայմանավորվում, բայց Ադրբեջանի քայլերն ուղղված են դրանք խոչընդոտելուն, նույնը՝ Սանկտ Պետերբուրգում:

«Այսինքն՝ որևէ նորություն չկա այդ տեսակետից, ցավալի է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանն իր անհեռատես քայլերով ինքն իրեն մղել է դեպի փակուղի բոլոր հարցերում»,-ասաց նա և նշեց, որ իր անկանոն քայլերով և գործողություններով Բաքուն նաև փակում է փակուղուց դուրս գալու ճանապարհը:

«Բանակցություններին խանգարողը Ադրբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմերը խուսափել են բանակցություններից, ճիշտ հակառակը։ Սակայն երբ հակառակորդը պարտադրում է և ասում է՝ ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա բնական է՝ տեղիք տալ չի կարելի»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ բանակցությունների հեռանկարի հետ կապված համանախագահները շատ հստակ խոսել են իրենց բազմաթիվ հայտարարություններում, որ առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, իսկ հիմքը կողմերի միջև վստահությունն է: Նա ասաց, որ այդ վստահությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի միջազգային պարտավորությունները, իսկ հետաքննության մեխանիզմներն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է:

«Այն, ինչ լինում է սեղանի շուրջ՝ փակ բանակցություններում, հայկական կողմը երբեք չի խախտել և չի էլ խախտի։ Խախտողը մենք գիտենք ով է՝ միշտ Ադրբեջանն է: Այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ, դրանից հետո լրիվ ուրիշ բաներ է ասում, դա այնքան ակնհայտ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե համանախագահներին բարձրաձայնվե՞լ է, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը, փոխնախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում բարձրացնել մի բան, որն անզեն աչքով երևում է, առավել ևս՝ համանախագահների համար»։

Փոխնախարարը, սակայն, նշեց, որ դա չի նշանակում, որ պետք է լռել: Նա ասաց, որ բանակցությունների մանրամասներին ծանոթ չէ, սակայն ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաև միջնորդների մոտեցումների վրա, ինչը երևում է:

 

 

1in.am

Համանախագահների դեմարշն Ալիևին. սաստիկ լռություն

 

 

Նախօրեին տարբեր առիթներով, բայց ղարաբաղյան հակամարտության թեմային են անդրադարձել Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ ու Ռուսաստանը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը դրական է որակել Ժնևում հանդիպումները շարունակելու մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը և խոսել արտգործնախարարների առաջիկա հանդիպում նախապատրաստելու մասին՝ ասելով, որ պետք է իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Խնդրին անդադարձել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ արվում են քայլեր բանակցությունները շարունակելու համար, բայց նաև անհրաժեշտ են լարվածությունը թուլացնելու քայլեր: Զախարովան չի խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մասին: Բայց հատկանշական է, որ թե՛ ռուսաստանյան, թե՛ ամերիկյան կողմի ներկայացուցիչները խոսել են հանդիպումները շարունակելու և լարվածությունը թուլացնելու քայլերի մասին:

Մեկ այլ հատկանշականություն է այն, որ նրանք, ըստ էության, կոնկրետ անդրադարձ չեն կատարել հենց Ժնևից հետո լարվածությունը մեծացրած ադրբեջանական քայլերին: Մի կողմից սա տարօրինակ է հանդիպումները շարունակելու մասին նրանց հայտարարությունների ֆոնին, որովհետև Ադրբեջանի քայլերը, ըստ էության, հենց հանդիպումների շարունակությունն անիմաստ դարձնող քայլեր են՝ ինչ հանդիպում, եթե դրանից առաջ էլ, հետո էլ Ադրբեջանը կրակելու է: Եվ ուրեմն՝ տրամաբանությունը հուշում է, որ Ժնևից հետո լարվածության աճը պետք է լիներ առանձին անդրադարձի ու գնահատականի առարկա: Բայց ոչ միայն Շեֆերը և Զախարովան, այլ նաև Մինսկի խմբի համանախագահությունն ընդհանրապես չարեց որևէ հայտարարություն այդ թեմայով: Մյուս կողմից՝ դա էլ յուրօրինակ վերաբերմունք և դիրքորոշում է, որը տողատակում կարող է պարունակել բավականին ուշագրավ իմաստ