Մամուլի տեսություն 28-10-2017
Բաղդադը չի պատրաստվում սերտ կապեր ունենալ այն երկրի հետ, ով իր համար բազմաթիվ խնդիրներ է առաջացրել , հատկապես եթե այդ երկիրը կանգնել է Իրանի դեմ:
Իրան
Թեհրան-Բաղդադ սերտ հարաբերությունների մասին
Լինելով հարևան երկրներ և ունենալով համատեղ սահման, Իրանը և Իրաքը սերտ հարաբերություններ ունեն: Սադդամի ռեժիմի կործանումից հետո, երկու երկիրը զարգացրել են քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում իրենց համագործակցությունը: Եթե չլիներ Իրանի աջակցությունը, ապա ԻԼԻՊ կոչվող քաղցկեղային երևույթի դեմ Իրաքը կմնար անօգնական: Վերջին օրերին Իրաքի վարչապետը Թեհրանում էր և դա այնպիսի հանգամանքներում, երբ ԱՄՆ-ը և Արաբիան բացահայտորեն փորձում են սեպ խրել Իրանի և Իրաքի հարաբերություններում:
Թեև ԱՄՆ պետքարտուղարն ավելի դիվանագիտական ժեստով է հանդես եկել ՝ խոստովանելով, որ համատեղ սահմաններ ունենալով , երկու հարևան երկրների միջև պետք է տիրեն լավ հարաբերություններ, սակայն միևնույն ժամանակ զգուշացրել է Իրանի ներգործության տարածման կապակցությամբ: Ամերիկացի դիվանագետի այդ հորդորը հասկանելի է, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ոչ մի երկիր չի կարող մի այլ անկախ երկրի թելադրել ինչպիսի կապեր հաստատել մյուս պետությունների հետ:
Իրանը քաջ գիտակցում է, որ չնայած ԻԼԻՊ-ն աջակցելու գործում Արաբիայի դերակատարությանը և Իրաքի կրած վնասներին, Բաղդադն իրավունք ունի ձգտել Արաբիայի հետ դրական հարաբերությունների հաստատմանը, քանի որ վերջինս համարվում է ազդեցիկ արաբական երեք երկրներից մեկը: Երկու անգամ Ռիադ այցելելուց հետո, Իրաքի վարչապետն անմիջապես Թեհան մեկնեց: Դա ունի այն պարզ պատգամը, որ Բաղդադը ցանկանում է ամրապնդել այն փաստը, որ Իրաքի համար բազմաթիվ խնդիրներ ստեղծած երկրի հետ սերտ կապեր չի հաստատելու, հատկապես եթե այդ երկիրը կանգնել է Իրանի դեմ: Իրաքի և Արաբիայի միջև տիրող հարաբերությունները միմիայն դիվանագիտական ու դրացիական նկատառումների արդյունք են: Ամեն դեպքում, Թեհրանը երբեք Բաղդադին չի թելադրել ԱՄՆ-ի և Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելիս, հետևել իր օրինակին:
Շարղ
Մերկելը հուսով է կոալիցիոն կառավարություն ձևավորել
Գերմանիայի կանցլերի Բայրենի դաշնակիցները հուսով են, որ մինչև տարվերջ ձևավորվելու է եռակողմ կոալիցիոն կառավարություն: Մերկելը փորձում է միասնականացնել տարբեր կուսակցությունները: Սոցիալ քրիստոնեական կուսակցության ավագ անդամներից ՝ Մանֆրեդ Վեբերն ասել է .«Նպատակ ունենք նոյեմբերին բանակցությունների անցկացնել, որոնց հիմունքով հնարավոր կլինի կուսակցական կոմիտեներին հայտարարել , որ պետք է վերջանականացնել բանակցությունները:
Ինչ վերաբերում է փախստականների հարցին, պահպանողականներից շատերը ցանկանում են ավելի խիստ քայլեր նախաձեռնել: Նրանք ընտրություններում պարտությունը համարում են 2015-2016 թթ.-ին Միջին Արևելքից ավելի քան մեկ միլիոն փախստականների ընդունման Մերկելի կայացրած որոշման հետևանքը: Քաղաքագետների համոզմամբ, կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար ամիսներ են պահանջվելու, իսկ դա կարող է երկրում ճգնաժամի հանգեցնել:
Թեջարաթ
Google-ի գերակայությունը Եվրահնաձնաժողովի նկատմամբ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշել է ամերիկյան Google կորպորացիային տուգանել ռեկորդային 2,4 մլրդ եվրոյով՝ Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Եվրահանձնաժողովը նաև յոթամյա ստուգումներ է սահմանել Google-ի դեմ ՝օգտատերերի իրավունքները չարաշահելու և ըստ կայքում վաճառված գովազդների , որոնումների արդյունքները հայտարարելու գործով: «Ընկերությունը չարաշահում է իր՝ որպես որոնողական համակարգի գերիշխող դիրքը շուկայում՝ անօրինական առավելություն տալով Google-ի այլ արտադրանքի».հայտարարել է Եվրահանձնաժողովը:
2013 թվականից ի վեր ամերիկյան կորպորացիան իր որոնումներում գերակայությունը տվել է գովազդ պատվիրած ընկերություններին: Դա ընկերությունների միջև մրցակցություն առաջացրեց: Google-ը Եվրահանձնաժողովին հայտարարեց, որ հատուկ բաժին է հատկացնում ծառայությունների գնումների համար, որտեղ ընկերությունները մրցակցելու հնարավորություն կունենան: Սակայն ԵՎ-ը մերժեց այդ առաջարկը: Google-ը մեղավոր է ճանաչվում գովազդատու մրցակիցների փակման համար : Եվրոպայում գովազդատու և մրցակցող ընկերությունների թիվը հասավ չորսի: Սա ի տես այն բանի, որ Google-ը գերակայություն ունի Եվրահնաձնաժողովի նկատմամբ: Դա մեծ ազդեցություն չունի մրցակիցների վրա, որոնք բարձր գներ ներկայացնելով փորձում են մնալ որոնումների համակարգի առաջին հորիզոնականներում: Արդյոք Եվրոպան հաջողելո՞ւ է ամերիկյան ընկերությունների դեմ հակամենաշնորհային օրենքների գործադրման հարցում: Պատասխանը բացասական է: Թվում է , որ Եվրոպան պետք է բավարարվի առաջատար ընկերությունների շահույթից գանձած հարկերով :
Ալիք
ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Կանադան հրաժարվել են ճանաչել Կատալոնիայի անկախությունը
ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Սպիտակ տունը վերահաստատում է միացյալ Իսպանիային աջակցությունը:
Գրեթե նույն հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Նա նշել է, որ Ֆրանսիան չի ընդունում Կատալոնիայի ընդունած անկախության մասին հռչակագիրն ու պատրաստվում է երկխոսություն վարել միմիայն պաշտոնական Մադրիդի հետ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև իր անհանգստությունն է հայտնել Կատալոնիայում կատարվող իրադարձությունների առնչությամբ ու ցանկություն հայտնել տեսնել Իսպանիան ուժեղ ու միասնական:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն, իր հերթին, հատուկ հայտարարությամբ իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին, իսկ կատալոնական անկախության հանրաքվեն անվանել է անօրինական:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերտը տարածած հայտարարության մեջ նշել է, որ Իսպանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մնում են անձեռնմխելի, իսկ Կատալոնիայի հանրաքվեն խախտում է այս սկզբունքը:
Կանադայի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Էնդրյու Լելսին նշել է, որ իրենք կողմ են միացյալ Իսպանիային ու չեն ցանկանում միջամտել երկրի ներքին գործերին:
Հոկտեմբերի 21-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ինքնավար համայնքում սահմանափակել ինքնիշխանությունը: