ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կոչ է արել պահպանել ՀԳՀԾ-ն
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը այդ միությանը կոչ է արել ՀԳՀԾ-ի պահպանման համար ավելացնել գործադրվող ջանքերը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, շաբաթ օրը նախազգուշացնելով ՀԳՀԾ-ին խափանման հետևանքների, այդ թվում՝ տարածաշրջանում լարվածությունների սրման և միջուկային զենքի չտարածման համակարգը վնասվելու մասին, ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը շեշտել է.«ՀԳՀԾ-ի պահպանման համար ԵՄ-ն պետք է ավելացնի գործադրվող ջանքերը»:
Կառույցի կողմից վերջերս հրապարակված զեկույցում ասված է.«ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները կարող են հանգեցնել Միջին Արևելքի տարածաշրջանում առավել ապակայունացման և խիստ սահամափակել Իրանի հետ տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման համար դիվանագիտական ելքերը»:
Խորհուրդը շեշտել է, որ ընդհանուր առմամբ Իրանի հետ հարաբերությունների և ՀԳՀԾ-ի պահպանումը ամենանպաստավոր ելքն է Եվրոպայի համար: