Պետդեպարտամենտը հրապարակել է ՌԴ 33 ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է ռուսաստանյան ընկերությունների ցանկը, որոնց հետ արգելված է բիզնես վարել, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Այն համընկնում է նախօրեին The New York Times թերթում հրապարակված ցուցակի հետ:
Այդ ցուցակում են հայտնվել 33 ձեռնարկություններ եւ ընկերություններ, որոնց թվում են «Կալաշնիկովը», «Իժմաշը», «Տուպոլեւը», «Ալմազ-Անթեյը», «Ռոսօբորոնէքսպորտը», «Ռոստեխը», «Միգը», «Սուխոյը», «Իժեւսկի տեխնիկական գործարանը», «Օբորոնպրոմը», «Ուրալվագոնզավոդը» եւ այլն:
Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաեւ Անվտանգության դաշնային ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը, ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտնել էր, որ գերատեսչությունը Կոնգրեսին է հանձնել ՌԴ հետ կապված անձանց եւ կազմակերպությունների ցուցակ, որոնց նույնպես կարող է պատժամիջոցներ սպառնալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի սկզբին ստորագրեց օրենք, որը նախատեսում էր լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ինչպես նաեւ նախագահին զրկել էր հակառուսաստանյան պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունից:
Galatv.am