Պետդեպարտամենտը հրապարակել է ՌԴ 33 ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն
https://parstoday.ir/hy/news/world-i75416-Պետդեպարտամենտը_հրապարակել_է_ՌԴ_33_ընկերությունների_ցանկը_որոնց_նկատմամբ_պատժամիջոցներ_կկիրառվեն
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է ռուսաստանյան ընկերությունների ցանկը, որոնց հետ արգելված է բիզնես վարել, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 06:11 Asia/Tehran
  • Պետդեպարտամենտը հրապարակել է ՌԴ 33 ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է ռուսաստանյան ընկերությունների ցանկը, որոնց հետ արգելված է բիզնես վարել, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այն համընկնում է նախօրեին The New York Times թերթում հրապարակված ցուցակի հետ: 

Այդ ցուցակում են հայտնվել 33 ձեռնարկություններ եւ ընկերություններ, որոնց թվում են «Կալաշնիկովը», «Իժմաշը», «Տուպոլեւը», «Ալմազ-Անթեյը», «Ռոսօբորոնէքսպորտը», «Ռոստեխը», «Միգը», «Սուխոյը», «Իժեւսկի տեխնիկական գործարանը», «Օբորոնպրոմը», «Ուրալվագոնզավոդը» եւ այլն:

Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաեւ Անվտանգության դաշնային ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը, ՌԴ  Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարությունը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտնել էր, որ գերատեսչությունը Կոնգրեսին է հանձնել ՌԴ հետ կապված անձանց եւ կազմակերպությունների ցուցակ, որոնց նույնպես կարող է պատժամիջոցներ սպառնալ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի սկզբին ստորագրեց օրենք, որը նախատեսում էր լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ինչպես նաեւ նախագահին զրկել էր հակառուսաստանյան պատժամիջոցները  չեղարկելու հնարավորությունից:  

Galatv.am