Մամուլի տեսություն 29-10-2017
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Թեհրանում է : Այցի օրակարգում են Իրանի պետայրերի հետ հանդիպում-զրույցները: Ամանոյի թեհրանյան այցը կատարվում է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենների և ԻԻՀ-ի պատկան ղեկավարների փոխայցելությունների և միջուկային խաղաղանպատակ համագործակցության շրջանակում:
Ջամե Ջամ
ՄԱԳԱՏԷ-ի հետ անհամաձայնություններ չկան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Թեհրանում է : Այցի օրակարգում են Իրանի պետայրերի հետ հանդիպում-զրույցները: Ամանոյի թեհրանյան այցը կատարվում է ՄԱԳԱՏԷ-ի տնօրենների և ԻԻՀ-ի պատկան ղեկավարների փոխայցելությունների և միջուկային խաղաղանպատակ համագործակցության շրջանակում: ՀԳՀԾ-ի հարցում, պարզ է , որ ԱՄՆ-ը մեկուսացել է : Թրամփի դեմ արտահայտվելով , Ամանոն ասել է, որ միջուկային համաձայնության տեխնբիկական բաժիններն իրագործվում են բարձր մակարդակով: Այդպիսով կարելի է ասել, որ Ամանոն պաշտպանել է ՀԳՀԾ-ի հարցում Իրանի դիրքորոշումը:
Միաժամանակ չի կարելի մոռանալ, որ գործակալության ոչ բոլոր որոշումներն են մասնագիտական: ՄԱԳԱՏԷ-ն երբեմն ընդունում է նաև քաղաքական որոշումներ: Նա հայտնվում է իր բյուջեի մեծ մասն ապահովող երկրների ճնշումների տակ:
Թեջարաթ
Կատալոնիայի անկախությունը ոչ միայն Իսպանիայի խնդիրն է
Կենտրոնական իշխանությունների նկատմամբ ատելությունը հանգեցրել է Եվրոպայում անկայունության: ԵՄ-ն անտեսում է ինքնավարությանն ուղղված այդ հակումների մեծացումը: Իսպանիայի սահմանադրությունը կարևորում է միասնական կառավարությանը և այդ կարգավիճակը փոխելու ոչ մի այլընտրանք չկա: Կատալոնիան վերջին տարիներին եղել է Իսպանիայի Սահմանադրության պաշտպանը և անկախանելու ոչ մի օրինական իրավունք չունի:
Սարսափելի պատերազմներից հետո, անվտանգությունն է հանդիսանում եվրոպական երկրների միատարրության բանալին: ԵՄ-ի գոյատևումը պայմանավորված է երկրների միասնականությամբ ՝ անհանդարտ տարածքներում լարվածությունը վերացնելու համար: Դա այն դեպքում, երվ եվրոհանձնաժողովը Բրյուսելում կատակի է վերածվել: Կենտրոնական իշխանությունների հանդեպ ատելությունը դարձել է Կանաչ մայրցամաքի ապակայունացման պատճառը: Կենտրոնացան համաշխարհայնացման տնտեսությունը, նաև իշխանությունները : Այդիսկ պատճառով, տարածաշրջանային ինքնության կայունացմանն ուղղված ջանքերը ծավալվել են: Անկախատեսնչական շարժումները չեն պակասել ոչ միայն Կատալոնիայում, այլև Շոտլանդիայում և այլ վայրերում: Կատալոնիան գլխավորում է Մադրիդում, Լոնդոնում կամ Բրյուսելում էլիտայի թղթաբանությունների դեմ շարժումը: Եվրամիության կողմից միամտություն կլինի հավատալ, թե կարող է զերծ մնալ այդ ճգնաժամից: Եվրամիության կույր քաղաքականությունը հանգեցրեց Բրեքսիթին և ոչ մի երկիր միությունից դուրս գալու համար հանրաքվե անցկացնելու համարձակություն չունի: Եվրոգոտում Գերմանիայի գերիշխանությունը, հանգեցրել է Իսպանիայի և Հունաստանի վրա ճնշումներին: Եվրամիությունը չի կարևորում տարածքների ինքնության հարցը: Հետևաբար Կատալոնիան այդ հարցի պատասխանը փորձում է ստանալ և՛ Իսպանիայից և՛ Եվրոպայից:
Շարղ
Իսրայելի ապագան և Նեթանյահուի մտահոգությունը
Իսրայելի ռեժիմի գոյատևման վտանգը մտահոգում է ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուին: Մոսադի հայտարարել է.«Միջին Արևելքում իրավիճակը փոխվում է ի վնաս մեզի : Գնալով մեծանում է Իրանի վտանգը»: Իսրայելի բանակի շտաբի պետն ասել է, որ Սիրիայի զարգացումները վտանգավոր են դարձել: Իսրայելի ռեժիմի ԱԳ նախարարը հայտարարել է .«Նոր Միջին Արևելքը ավելի վտանգավոր է լինելու, քան հինը»:
Մյուս կողմից սիոնիստական ռեժիմը հարևանցիորեն խոստովանել է, որ աշխարհի հրեաների համախմբմանն ուղղված ջանքերը ձախողել են: Իսրայելի վիճակագրության վարչությունը պաշտոնապես հայտարարել է, որ 2009 թվականից ի վեր, օկուպացված տարածքից հեռացածների թիվն ավելի շատ է , քան այդ տարածք տեղափոխվածներինը: Ռեժիմի վարչապետի հայտարարությունը փաստորեն իսրայելական հասարակության մտահոգության բարձրաձայնումն է: Հավանաբար է , որ նման հայտարարություններ անելով Նեթանյահուն անձնական շահեր է հետապնդում : Նա փորձում է հանդես գալ Իսրայելի անվտանգությունը երաշխավորող անհատի դերում: «Հաարեց» սիոնիստական օրաթերթը սակայն հերքում է Իսրայելի ռեժիմի վարչապետի ոյդ ցուցադրական քայլը, հավաստելով, որ վերջին տարիներին նա երբեք տարածաշրջանում անվտանգությանն ուղղված ոչ մի քայլ չի արել: Հակամարտությունները կարգավորելու փոխարեն, նա փորձել է կառավարել իրավիճակը: Նեթանյահուի ժառանգությունը դաժան է: Նա իր ողջ ջանքերն ուղղել է կառավարության պահպանմանը: Վերջում կարելի է ասել, որ Իսրայելի գոյատևման մասին Նեթանյահուի խոսքերը կեղծ ռեժիմի իրական մտահոգությունն է:
Ալիք
Վահան Մարտիրոսյանը Հռոմում ներկայացրել է «Հյուսիս-Հարավ» նախագիծը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմում մասնակցել է «Հայաստան. համագործակցության հնարավորությունները ճանապարհաշինության ոլորտում» խորագրով համաժողովին։ Այն կազմակերպվել է «ANAS INTERNATIONAL ENTERPRISE» միջազգային ձեռնարկության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով։
Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Բենեդետտո Դելլա Վեդովան, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, «ANAS INTERNATIONAL ENTERPRISE» SPA-ի նախագահ Ստեֆանո Գրանատին, նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը։
Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին, առավել մանրամասն ներկայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» առանձնահատկությունները, դրա նշանակությունն ու կարևորությունը, ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները։ Նա ընդգծել է, որ մեր երկրի հյուսիսը հարավին կապող այս ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ավտոմոբիլային միջանցք կդառնա Իրանից մինչև Սև ծով տարանցիկ երթևեկության համար։