Հակապետական ցույց Ուկրանիայի խորհրդարանի դիմաց
https://parstoday.ir/hy/news/world-i75459-Հակապետական_ցույց_Ուկրանիայի_խորհրդարանի_դիմաց
Ուկրաինայի կառավարության հազարավոր ընդդիմադիրներ մասնակցել են խորհրդարանի շենքի առջև կազմակերպված, պետական կոռուպցիայի դեմ ուղղված բողոքի ցույցին:
(last modified 2026-05-19T15:23:53+00:00 )
Հոկտեմբեր 30, 2017 04:00 Asia/Tehran
  • Հակապետական ցույց Ուկրանիայի խորհրդարանի դիմաց

Ուկրաինայի կառավարության հազարավոր ընդդիմադիրներ մասնակցել են խորհրդարանի շենքի առջև կազմակերպված, պետական կոռուպցիայի դեմ ուղղված բողոքի ցույցին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ուկրաինայի իշխանության մեջ առկա կոռուպցիայի դեմ բողոքող հազարավոր ընդդիմադիրներ, կիրակի օրը հանրահավաք անցկացնելով Կիևում գտնվող այդ երկրի խորհրդարանի շենքի դիմաց, պահանջել են նախագահ Պետրո Պոռոշենկոյի հրաժարականը:

Հանրահավաքի մասնակիցները կոռուպցիայի դեմ կարգախոսներ վանկարկելով պահանջել են  խորհրդարանի պատգամավորների դատական անձեռնմխելիության բեկանումը, ընտրությունների օրենքում բարեփոխումները, նախագահական վաղաժամկետ ընտրությունների կազմակերպումն ու նոր կառավարության ձևավորումը:

Ուկրաիանցի բողոքարարները նաև ընդգծել են կառավարության մեջ կոռուպցիայի հեղինակներին դատի տալու համար մասնավոր դատարան հիմնելու անհրաժեշտությունը: