Մամուլի տեսություն 30-10-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75490-Մամուլի_տեսություն_30_10_2017
Ամանո .«Այսօր ես մի պատգամ ունեմ փոխանցելու ՝ ՀԳՀԾ-ի ներքո Իրանի միջուկային բոլոր պարտավորությունները կատարվել են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2017 14:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  30-10-2017

Ամանո .«Այսօր ես մի պատգամ ունեմ փոխանցելու ՝ ՀԳՀԾ-ի ներքո Իրանի միջուկային բոլոր պարտավորությունները կատարվել են»:

Էբթեքար

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի ուղղակի պատգամն ուղղված Վաշինգտոնին

 

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն այն պայմաններում է Իրան այցելել, երբ ՀԳՀԾ-ի հարցը կրկնակի նշանակություն է ստացել: Դա պայմանավորված է Իրանի հետ միջուկային համաձայնության դեմ ԱՄՆ նախագահի կողմնորոշմամբ: Գործակալությունը վերջին տարիներին մշտապես հայտարարել է, որ ԻԻՀ-ը լիարժեք համագործակցել է այդ կառույցի հետ:  Ամանոն ութ անգամ ընդգծել է այդ փաստը, իսկ վերջերս ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը փորձեց Վիեննայում ազդել գործակալության որոշման վրա: Թեև ըստ փորձագետների, նա ձախողեց, սակայն վաշինգտոնը շարունակում է իր քաղաքականությունը և փորձում է ՀԳՀծ-ի ծախողման պատասխանատվությունը բարդել Իրանի ուսերին: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպմանն, Ամանոն ասել է.«Իրանը հավատարիմ է իր հանձնառություններին: ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից: Այսօր ես մի պատգամ ունեմ փոխանցելու ՝ ՀԳՀԾ-ի ներքո Իրանի միջուկային բոլոր պարտավորությունները կատարվել են»:

 

 

 

Ռեսալաթ

Անհերքելի կարմիր գիծը

 

Իրանի բանակի Իմամ Ալիի անվան սպայական համալսարանի սաների ուսադիրների շնորհման համատեղ արարողակարգում, Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իսլամական համակարգի թշնամիներին խանգարում է Իրանի ազգային հզորությունը և նրանք պայքարում են դրա դեմ: Ուստի, նրանք դեմ են ժողովուրդների մոտ, նաև տարածաշրջանային ու վերտարածաշրջանային մասշտաբներով ԻԻՀ-ի հզորության մեծացմանը, քանզի դա վկայում է իսլամական համակարգի ռազմավարության խորքի մասին»:

Իրողությունն այն է, որ ՀԳՀԾ-ի ստորագրման ընթացքում, Վաշինգտոնը փորձել է փոխել տարածաշրջանում և աշխարհում Իրանի նկատմամբ դիրքորոշումներ: ԱՄՆ-ը երբեք կտրավածքային մոտեցում չի ունեցել միջուկային համաձայնությանը և փորձել է Իրանին իր արժեքներից հրաժարացնելով, հարկադրել ընդունել իր ռազմավարությունը: ՀԳՀԾ-ի ստորագրումից երկու տարի անց, ԱՄՆ-ը դարձել է հարցի պարտվող կողմը :

Արևմուտքը մի ելք ունի ՝ ընդունել հզոր իրանի ներկայությունը: Պարզ է , որ ՀԳՀԾ-ն մնալու է ԻԻՀ-ի անհերքելի կարմիր գիծը և դրան փոխարինող երկրորդ տարբերակ չկա:

 

 

Ալիք

Եվրոպան եւ ՆԱՏՕ-ի երկրները գտնվում են Հյուսիսային Կորեայի հրթիռների հասանելիության սահմաններում. Ստոլտենբերգ

 

Եվրոպական երկրները եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները գտնվում են Հյուսիսային Կորեայի հրթիռների հասանելիության սահմաններում, սակայն Հյուսիսատլանտյան դաշինքը հնարավորություններ ունի եւ վճռական է սադրիչ գործողությունների դեպքում հակահարված հասցնելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս մասին ասել է «Իոմիուրի» պաբերականի հետ զրույցում:

«Մենք ընդունում ենք, որ Եվրոպան եւս գտնվում է հրթիռների (Հյուսիսային Կորեայի – խմբ.) հասանելիության սահմաններում: ՆԱՏՕ-ի երկրները նույնպես սպառնալիքի ներքո են… ՆԱՏՕ-ն հակահարված հասցնելու հնարավորություններ եւ վճռականություն ունի»,- ասել է Ստոլտենբերգը:

Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մեծացնել Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը՝ բանակցություններ վարելու նպատակով: «Անհրաժեշտ է Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը մեծացնել՝ նրան բանակցոթյունների սեղանի շուրջ նստեցնելու համար: Մենք վճռականորեն աջակցում ենք տնտեսական պատժամիջոցներին»,- նշել է Ստոլտենբերգը:

 

 

Tert.am

Իրանում առաջին անգամ նավթի հարցերով նախարարի առաջին տեղակալի պաշտոնում կին է նշանակվել

 

 

Իրանի նավթի հարցերով նախարար Բիժան Զանգանեն Մարզիե Շախդաիին նշանակել է իր առաջին տեղակալ, հայտնում է IRNA գործակալությունը:

Այդկերպ՝ Մարզիե Շախդաին դարձել է Իրանում առաջին կինը, ով նշանակվել է նավթի հարցերով նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:

Ավելի վաղ նա նախարարի տեղակալն էր և իրանական պետական նավթաքիմիական ընկերության տնօրենը: Նավթի հարցերով նախարարի տեղակալի պաշտոնում Շախդաին նշանակվել էր 2016 թվականի փետրվարին:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 12-ին Ֆարզանե Շարաֆբաֆին դարձել է Իրանի Իսլամական Հանրապետությունում առաջին կինը, ով ավիաընկերություն է գլխավորել: