Մամուլի տեսություն 31-10-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75514-Մամուլի_տեսություն_31_10_2017
ԱՄՆ-ը և Արաբիան համադրված քայլերով, փորձում են ազդել Իրանի և Իրաքի հարաբերություններին ՝ պառակտում սերմանելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2017 12:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  31-10-2017

ԱՄՆ-ը և Արաբիան համադրված քայլերով, փորձում են ազդել Իրանի և Իրաքի հարաբերություններին ՝ պառակտում սերմանելու նպատակով:

Ջամե Ջամ

Ձախողած նախագիծ

 

ԱՄՆ-ը և Արաբիան համադրված քայլերով, փորձում են ազդել Իրանի և Իրաքի հարաբերություններին ՝ պառակտում սերմանելու նպատակով: Այստեղ ԱՄՆ-ը ջանում է հատուցել Սադդամի կործանումից հետո իր ձախողած քաղաքականության համար:

Նոր ռազմավարություն մշակելով, Վաշինգտոնը և Ռիադը Բաղդադից պահանջում են հեռու մնալ Իրանից  և Հաշդ Ալ-Շաաբի ուժերը հանել Իրաքից: Նրանք այդ երկու գործոնն են համարում հավասարության պահպանման կշիռը: Իսկ Բաղդադի կողմից նրանց այս ցանկություններն իրականացվելու դեպքում, հավասարությունը խախտվելու է: Իսկ Իրաքի կառավարությունը կարևորելով Իրանի հետ համագործակցության շարունակումը, կտրականապես դեմ է Հաշդ Ալ-Շաաբի ուժերի հեռացմանը և մերծել է ԱՄՆ-ի և Արաբիայի երկու պահանջները: Իրաքի կառավարության կտրուկ պատասխանի արմատները գտնվում են երկրի անփոփոխ իրողության մեջ և այդ երկրի երկարատև ու ռազմավարական նկատառումների ու շահերի մեջ:  Ուստի թվում է, որ քանի դեռ Իրաքի կառավարությունն ուշադիր է այդ իրողությունների նկատմամբ, հօդս է ցնդելու ԱՄՆ-ի և Արաբիայի ծրագրերը ՝ տարածաշրջանի հավասարությունը խախտելու համար:

 

 

Թեջարաթ

Թուրքիայի ապագան

 

Թուրքիան այնպիսի հանգամանքներում է նշում իր հիմնադրման 94-ամյակը, երբ արտաքին հարաբերություններում ռազմավարական մեծ խնդիրների առջև է հայտնվել: Իշխող կուսակցությունը լուրջ բարդություններ ունի ԱՄՆ-ի նման դաշնակիցների և ԵՄ-ի նման տնտեսական մրցակիցների հետ: Այսօր Էրդողանը փորձում է մոտեցնել իր պատմական երկու մրցակիցների ՝ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությունը: Անկարան խնդիրներ ունի նաև արաբական երկրների հետ:

Թուրքիան երկու ստրատեգիական հարստություն ունի: Առաջինը ս աշխարհագրական դիրքն է: Միջերկրական և Սև ծովերի  մեջտեղում գտնվելով, նա համարվում Եվրոպայի հարավային շրջանին Ռուսաստանի  հասանելիության բանալին: Երկրորդը ՝ որպես արևմտյան համակարգը մի մաս , Թուրքիայի քաղաքական ու տնտեսական հարստությունն է: 1950 թվականին Թուրքիան ուժեր ուղարկեց Կորեական պատերազմ և 1952 թվականին, քաղաքական համակարգը փոխելով, դարձավ ՆԱՏՕ-ի անդամ: Ապա ցանկաւոյթւն հայտնեց մանալ ԵՄ-ին: Սակայն Արևմտյան ժողովրդավարության ու տնտեսական շուկայի հետ քայլելիս, նա զիջում էր իր դիրքը : Նեղուցներում վերահկսողությունը համարվում է Թուրքիայի քաղաքա-տնտեսական հարստության անքակտելի մասը, որն անհրաժեշտ է պահպանել:  Թուրքիան արևմուտքի համար մեծ նշանակություն ունի: Չնայած լուրջ խնդիրների առկայությանը, արևմուտքը չի խզել իր կապերը Թուրքիայի հետ:


 

Ալիք

Բարզանիի հեռանալուց հետո Իրաքյան Քուրդիստանում շատ բան կարող է փոխվել. արաբագետ

 

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին, նյոմբերի 1-ին հեռանալով զբաղեցրած պաշտոնից, նախևառաջ լեգիտիմության հարց է լուծում։ Փաստացի նրա նախագահության լիազորությունները ավարտվել են դեռ 2015 թվականին, և այս ամբողջ ընթացքում Բարզանին ղեկավարել է օրենքի խախտմամբ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց արաբագետ Մուշեղ Ղահրիյանը։

«Նախագահի պաշտոնում անօրինական կերպով պաշտոնավարելը Մասուդ Բարզանին պատճառաբանում էր պատերազմական իրավիճակով՝ ԻՊ-ի դեմ մղվող պայքարով։ Այժմ՝ նախագահի պաշտոնից հեռանալով, Բարզանին նաև փորձում է անկախության հանրաքվեի լարվածությունից հետո բանակցությունների դուռ բացել Իրաքի հետ։ Այլ կերպ ասած՝ փորձում է երկխոսության հնարավորություն ստեղծել, ինչպես նաև Քրդստանի ներսում միասնական մթնոլորտ ձևավորել»,- նշեց մեր զրուցակիցը։

Մուշեղ Ղահրիյանը հիշեցրեց, որ Բարզանիի հեռացումից՝ նոյեմբերի 1-ից հետո, նախագահական ընտրությունները նշանակված են 8 ամիս անց։ Վերջինիս լիազորություններն այդ ընթացքում կկատարեն գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները՝ համատեղ։

Հարցին՝ ո՞վ է նախագահի ամենահավանական թեկնածուն, արաբագետը պատասխանեց՝ ներկայումս երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նեչիրվան Բարզանին, ով իդեպ Բարզանիի եղբորորդին է։

«Սակայն  պաշտոնական որևէ բան այս առումով չի հայտարարվել։ Առաջիկա 8 ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանը կարող է մեկ այլ նիստ հրավիրել և որոշել, որ, օրինակ, նախագահական ընտրությունների այլ ժամկետներ են նշանակվում»,- չբացառեց մեր զրուցակիցը։

 

1in.am

Մեկնարկել են ռուս իրանական «Բուշեհր» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի կառուցման աշխատանքները

 

Մեկնարկել է ռուս իրանական «Բուշեհր» ատոմակայանի №2 էներգաբլոկի կառուցման ռուս-իրանական համատեղ նախագիծը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուսական Росатом պետական կորպորացիայի հաղորդակցության դեպարտամենտի տարածած հայտարարությունը: Մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցել է Росатом-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչեւը եւ Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին: Միջոցառմանը մասնակցել են նաեւ երկու երկրները ներկայացնող ոլորռտային ընկերությունների ղեկավարներ, ռուս եւ իրանցի միջուկային էներգետիկայի մասնագետներ, տեղական իշխանությունների եւ Բուշեհր քաղաքի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի համատեղ կառուցման նախագիծը ստորագրվել է դեռեւս 2014-ի նոյեմբերին: Նոր էներգաբլոկը գտնվելու է արդեն աշխատող առաջին էներգաբլոկի մերձակայքում: Նոր էներգաբլոկի ընդհանուր հզորությունը կազմելու է 2100 մեգավատտ:

Հիշեցնենք նաեւ, որ «Բուշեհր-2» էներգաբլոկի հիմնարկեքը տեղի է ունեցել 2016-ի սեպտեմբերին, որից հետո էլ մեկնարկել են շինարարության նախապատրաստական աշխատանքները: «Ապագա կառույցի կմախքի կոնստրուկցիոն հավաքումով կարելի է ասել, որ տրվեց շինարարության մեկնարկը»,- նշվում է հայտարարության մեջ: Նշենք նաեւ, որ առաջին էներգաբլոկը արդեն արտադրում է 24 միլիարդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, որն օգտագործվում է ներքին սպառման շուկայում: