Իսպանիայի կառավարությունը պատրաստ է դիմակայել Կատալոնիայի պաշտոնազուրկ ղեկավարի քայլերին
(last modified Tue, 31 Oct 2017 13:57:51 GMT )
Հոկտեմբեր 31, 2017 17:27 Asia/Tehran
  • Իսպանիայի կառավարությունը պատրաստ է դիմակայել Կատալոնիայի պաշտոնազուրկ ղեկավարի քայլերին

Իսպանիայի կառավարությունը պատրաստ է դիմակայել Կատալոնիայի պաշտոնազուրկ ղեկավարի քայլերին: Այդ մասին տեղեկացրել է Իսպանիայի ԱԳ նախարարը:

Ռոյտերս գործակալության փոխանցմամբ, Կատալոնիայի պաշտոնազուրկ ղեկավար Կառլոս Պուչդեմոնի Բրյուսել մեկնելու մասին Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դասթիսն ասել.«Նրան ապաստան տալու մասին ցանկացած որոշում ընդունելու են Բելգիայի դատարանները»:

Իսպանիայի Աֆե գործակալության երկուշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ իր նախկին կառավարության հինգ աշխարակիցների ուղեկցությամբ, Կառլոս Պուչդեմոնը մեկնել է Բրյուսել՝ ապաստան ստանալու համար: Այն բանից հետո, երբ Իսպանիայի դատախազությունը Պուչդեմոնին ու նրա ուղեկիցներին ընդվզման ու հանրային գույքի չարաշահման մեջ մեղադրեց, նրանք փախել են Բրյուսել:

Դեռևս պարզ չէ,  Բելգիայի կառավարությունը հավանություն կտա՞ Կառոց Պուչդեմոնի դիմումին, թե՝ ոչ:

Իր լիազորությունների հիմունքով Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը բեկանել է այդ տարածաշրջանի տեղական կառավարությունն ու պառլամենտը: