Ձերբակալվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին
https://parstoday.ir/hy/news/world-i75526-Ձերբակալվել_է_Ուկրաինայի_ՆԳ_նախարար_Արսեն_Ավակովի_որդին
Ուկրաինայում ձերբակալվել է ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին: Նա ձերբակալվել է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների կողմից կատարված խուզարկությունից հետո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2017 15:59 Asia/Tehran
  • Ձերբակալվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին

Ուկրաինայում ձերբակալվել է ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին: Նա ձերբակալվել է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցների կողմից կատարված խուզարկությունից հետո:

Այս մասին հայտնել է ՆԳՆ նախարարի նախկին խորհրդական Իլյա Կիվան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Խուզարկությունն ավարտված է: Ես գիտեմ, որ Ալեքսանդրին տեղափոխելու են դատարան: Ուզում են զրկել նրան ազատությունից, որպեսզի կարողանան ճնշում գործադրել նախարարի որոշման վրա: Ինչքանով ինձ հայտնի է, խուզարկության արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել, դրա համար վեցրել են նրա հեռախոսներն ու պլանշետները», - ասել է նա:

Ankakh.com