Մամուլի տեսություն 01-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75551-Մամուլի_տեսություն_01_11_2017
Իրանը և Ռուսաստանը համատեղ նպատակ ունեն  ՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2017 11:11 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  01-11-2017

Իրանը և Ռուսաստանը համատեղ նպատակ ունեն  ՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատումը:

Էըթեմադ

Պուտինը Ռոհանիի հետ հանդիպելու է 10-րդ անգամ

 

 

Չորեքշաբթի 2017 թվականի նոյեմբերի մեկին Թեհրանում կայացել է ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նման մակարդակում նիստի գումարումն ԱՄՆ-ին տալիս  է այն պարզ պատգամը, որ չնայած Սպիտակ տան հայտարարություններին, տարածաշրջանային երկրներն ընդլայնում ու ամրապնդում են իրենց հարաբերությունները: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ տարածաշրջանային հարցերը պետք է իրենց համապատասխան լուծումը գտնեն երկխոսության ու բանակցության ճանապարհով: Հարևան երկրները պետք է քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման արդյունքում, կառավարեն առկա ճգնաժամերը:

Իր պաշտոնավարման տարիներին, ԻԻՀ նախագահը երեք անգամ Ռուսաստան է այցելել: Իսկ ՌԴ նախագահը երկու անգամ է  եղել Իրանում: Վերջին նիստը ներառյալ, վերջին չորս տարիներին, ԻԻՀ-ի և ՌԴ-ի նախագահները  հանդիպում են 10-րդ անգամ: Իրանը և Ռուսաստանը համատեղ նպատակ ունեն  ՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատումը:

 

Ռեսալաթ

ԱՄՆ-ի և Եվրոպայի խաղը ՝ ՀԳՀԾ-ի հարցում

 

Մոտ ապագայում Կոնգրեսը հրապարակելու է միջուկային համաձայնության մասին իր վերջնական կարծիքը: Ոմանց կարծիքով դա արտահայտելու է համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի առնչությամբ Դոնալդ Թրամփի կողմնորոշումը: Ներկայացված օրինագիծն ընդգրկում է Իրանի ռազմական օբյեկտներում ստուգումների հարցը, Իրանի դեմ հրթիռային սահամանփակումների կիրառումը և այլ հարցեր: Պարզ է, որ վերոնշյալ կետերի մասին ԱՄՆ կառավարության կողմից ծանուցումը համարվելու է Վաշինգտոնի կողմից ՀԳՀԾ-ի խախտում: ԱՄՆ-ը և եվրոպական եռյակն այդ կապակցությամբ համատեղ հոգեբանական ու մեդիա խաղ են սկսել: Դա կարելի է վերնագրել հետևյալ կերպ «ՀԳՀԾ-ի խախտումը» կամ «ՀԳՀԾ-ի փոփոխումը»:

Թրամփի և նրա կառվարության դեմքերի տարբեր քայլերը վկայում են այն մասին, որ պաշտոնական Վաշինգտոնը փորձում է Եվրոպային ևս ներքաշել ՝ համաձայնությունը խափանելու թե փոփոխելու այդ երկակի խաղի մեջ: Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները և Ֆրանսիայի պետայրերը փորձել են այդ խաղում օգնել Դոնալդ Թրամփին: Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարեց, թե Կոնգրեսը ջանում է միայն բարեփոխել ՀԳՀԾ-ն: Դա վկայում է այն մասին, որ Լոնդոնը խաղում է Վաշինգտոնի դաշտում:

ԱՄՆ-ը և եվրոպական եռյակ երկրները նպատակ ունեն բառախաղի օգնությամբ Վաշինգտոնի օգտին կոծկել հարցը: Դա այն դեպքում, երբ միջուկային համաձայնությունում ցանկացած փոփոխություն , համաձայնության մյուս կողմի հրաժարում է ընկալվում: Փոփոխություն թե խախտում, դա ամենևին էլ տարբերություն չունի: Ներկա պայմաններում, ԱՄՆ-ը և եվրոպական եռյակը պետք է առկա իրավիճակում ՀԳՀԾ-ն պահպանելու և նրանից հրաժարվելու երկու տարբերակներից մեկն ընտրեն: Այստեղ երրորդ տարբերակ չկա:

 

Թեջարաթ

Սահմանադրական ճգնաժամ է սպասվում ԱՄՆ-ում

 

Ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ում: Արդյոք սա Թրամփի վերջի սկի՞զբն է: Այս հարցին կարող է պատասխանել հոտւս քննիչ ՝ Ռաբերթ Մուլերը: Փողի լվացման, հարկերից խուսափելու և մի քանի այլ հանցանքների համար Թրամփի ճամբարի նախկին պատասխանատու Մանֆորթին բերման ենթարկելու ՀԴԲ-ի որոշումն արդեն խոսուն փաստ է: Առ այսօր երբեք նախագահի ճամբարի ոչ մի նախագահ պատասխանատվության չի կանչվել ՝ արտասահմանյան դեմքերի հետ կապ ունենալու առնչությամբ միլիոնավոր դոլարներ լվանալու մեղադրանքով: Ռաբերթ Մուլերը Թրամփի ճամբարի ղեկավարից խոստովանություն կորզեց, թե ռուսաստանի հետ իր կապի մասին ստել է ՀԴԲ-ին: Այդ խոստովանությունները հրապարակվեցին Մանենֆորդին բերման ենթարկելուց հետո: Պարզ է , որ Մուլերը միտում է ապացուցել, որ Թրամփի ճամբարը համագործակցել է Ռուսաստանի հետ: Այսօր խոստովանությունների համար մեծ ճնշման տակ են Մանենֆորդը և նրա գործընկեր Ռիչարդ Գեյթսը: Այդ երեք դեմքերի դեմ մեղադրանքները կարող են նրանց ազատազրկմամբ ավարտվել: Մայքել Ֆելինի նման անձինք, որոնք Ռուսաստանի հետ կապերը բացահայտվելուց հետո, հեռացվեցին պաշտոնից, մուլերի հսկողության տակ են: Չի բացառվում, որ Թրամփի որդին և փեսան նաև հարցաքննության կանչվեն: Թրամփի արևմտյան Ասիա 11-օրյա այցելությունը, որը ստրատեգիական նշանակության է բնութագրվել, հայտնվել է այդ իրադարձությունների ստվերում: Քիչ թվով հանրապետականներ են խոսում Մանենֆրեդի առաքելության մասին: Ներկայումս հանրապետականները սատարում են Թրամփին: Հավանական է, որ Թրամփը մտածի, որ Մուլերին պաշտոնից հեռացնելով կարող է փախչել իրավիճակից: Այն ժամանակ ԱՄՆ-ը հայտնվելու է Սահմանադրական ճգնաժամում: Դա տեղի ունենալու հավանականությունը 50 տոկոս է:  

 

 

Ալիք

Հայաստանն ունի Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելու մասին ստորագրված պայմանագիր. նախարար

 

ԱԺ-ում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիսրոսյանից «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախարարության 5-ամյա ծրագրում նախատեսված է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։

«Այսօր Հայաստանն ունի ստորագրված պայմանագիր տրված ընկերության հետ, որը պարտավորություն է վերցրել ներդրումային ծրագիր ներկայացնել Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցելու համար։ Քննարկումներն այդ ընկերության հետ շարունակվում են։ Արդյունքների մասին տեղյակ կպահենք»,- պատասխանեց Մարտիրոսյանը։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ ինչ քայլեր են արվում Հայաստանի երկաթուղու արդիականացման համար։ Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ներդրման ծրագրերը 100. 3 տոկոսով կատարվում են և վերահսկվում: «Այդ ծրագրերը հիմա շատ ավելի խիստ հսկողության տակ են, և ցանկացած ներդրումային ծրագրի համար մինչև նախագիծ չի ներկայացվում, մենք այն չենք հաստատում»,- շեշտեց նախարարը։

 

 

news.am

Որպես ԵՏՄ անդամ՝ մեր առաջնային նպատակը ապրանքաշրջանառության աճն է․ նախագահ

 

ԵՏՄ անդամ երկրի կարգավիճակով մենք առաջին  հերթին հետապնդում էինք այս նպատակները, այսինքն՝ ապրանքաշրջանառության աճ անդամ երկրների հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Անցյալ տարի դեպի Ռուսաստան մեր արտահանման աճը գյուղատնտեսության ոլորտում կազմել է մոտ 40 տոկոս։ Այս տարի ցուցանիշներն ավելի փոքր են, բայց 35 տոկոսից բարձր են։ Մենք Հայաստանում զարգացնում ենք ջերմոցային տնտեսություն։ Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ գյուղատնտեսությունը մեզ մոտ շատ զարգացած է, բայց ավելի մեծ աճի ներուժ կա։ Եթե խոսենք գյուղատնտեսական արտադրանքի տեսակներից, որոնք մենք կարող ենք Ռուսաստան արտահանել, ապա դրանք են մրգեր, բանջարեղեն, պահածոներ, պանիր․․․ Եվ այդ սեկտորի հիանալի  հատկությունն այն է, որ այստեղ մենք մատակարարում ենք ոչ թե մի մենիշխան ձեռնարկության արտադրանքը, ենթադրենք, լեռնահանքային արդյունաբերության։ Գյուղատնտեսության ոլորտում մեզ մոտ զբաղված է ավելի քան 350 գյուղատնտեսական օբյեկտ, այդ պատճառով եկամուտները հավասարաչափ են բաշխվում։ Եվ դա շատ կարեւոր է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ի պատասխան  հարցին, թե կարող է Հայաստանն արդյոք մասնակցել Ռուսաստանի՝ ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու ծրագրին, Սարգսյանն ասել է․ «Իհարկե, անպայման։ Այստեղ նույնպես մեծ հնարավորություններ կան։ Առաջին հերթին, մենք զբաղվում ենք արդյունաբերական համագործակցության հարցերով եւ կզարգացնենք սարքավորումների, հաստոցների, մեքենաշինության, ռադիոէլեկտրոնիկայի արտարդությունը։ Այստեղ մեծ հնարավորություններ կան։ Եվ այդ կապակցությամբ անպայման պետք է հաշվի  առնել, որ բոլոր հայերի 2/3-ը Հայաստանից դուրս է ապրում։ Նրանք լավ ինտեգրված են այն երկրների հասարակություններում, որտեղ ապրում  են եւ վատ արդյունքների չեն հասնում նաեւ արդյունաբերության ոլորտում։ Նրանք հետաքրքրվում են մեծ շուկաներով։ Մենք արդեն ստեղծել ենք մի քանի համատեղ ձեռնարկություններ։  Եվ երբ ես ասում եմ արդյունաբերական համագործակցության զարգացում, ես նկատի ունեմ ժամանակակից մրցունակ ապրանք»։