Թրամփի աշխատակազմը չի կարողանում լուծել Ուկրաինա զենք մատակարարելու հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i75581-Թրամփի_աշխատակազմը_չի_կարողանում_լուծել_Ուկրաինա_զենք_մատակարարելու_հարցը
Մի քանի ամիս շարունակվող ներքին բանավեճերից հետո Թրամփի աշխատակազմը դեռեւս չի կարողանում լուծել Ուկրաինա պաշտպանական զենք ուղարկելու հարցը, որի համար նրանք երկար ժամանակ արդեն դիմում են: Փաստացիորեն Սպիտակ տունը շարունակում է նախագահ Օբամայի աշխատակազմի քաղաքականությունը, որով Կիեւին մերժում են մատակարարել այն, ինչն անհրաժեշտ է ռուսաստանյան ագրեսիային դիմակայելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2017 16:06 Asia/Tehran
  • Թրամփի աշխատակազմը չի կարողանում լուծել Ուկրաինա զենք մատակարարելու հարցը

Մի քանի ամիս շարունակվող ներքին բանավեճերից հետո Թրամփի աշխատակազմը դեռեւս չի կարողանում լուծել Ուկրաինա պաշտպանական զենք ուղարկելու հարցը, որի համար նրանք երկար ժամանակ արդեն դիմում են: Փաստացիորեն Սպիտակ տունը շարունակում է նախագահ Օբամայի աշխատակազմի քաղաքականությունը, որով Կիեւին մերժում են մատակարարել այն, ինչն անհրաժեշտ է ռուսաստանյան ագրեսիային դիմակայելու համար:

« Այդ ամենը խորացնում է կասկածները՝ կապված Վլադիմիր Պուտինին ընդդիմանալու նախագահ Թրամփի ցանկության հետ»,-գրում է Ջոշ Ռոգինը The Washington Post-ում:

«Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցները պնդում են, որ աշխատակազմը դանդաղ, սակայն վստահորեն աշխատում է այդ հարցի շուրջ: Ներկա դրությամբ խորհուրդը զբաղված է մի շարք տարբերակների մշակմամբ՝ Թրամփին ներկայացնելու համար, հայտնում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Թրամփի ապագա որոշումը հետեւանքներ է ունենալու, որոնք դուրս են Դոնբասի հակամարտության շրջանակից»:

«Խոսքը ոչ թե զենքի մասին է, այլ քաղաքական ազդակի»,- ընդգծել է ուկրաինական խորհրդարանի անդամ, նախագահ Պետրո Պորոշենկոյի կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գերասիմովը: «Եթե Միացյալ Նահանգները չի օգնի մեզ, այդ դեպքում հաջորդ զոհին որոշելն ընդամենը ժամանակի հարց կլինի»,-նշել է Գերասիմովը:

«Ամերիկացիները, բնականաբար, արդեն Ուկրաինա են ուղարկել տարբեր զինատեսակներ: Սակայն ուկրաինացիներն արդեն մի քանի տարի Վաշինգտոնից խնդրում են տրամադրել այնպիսի միջոցներ, որոնց օգնությամբ կկարողանան պայքարել ռուսաստանյան տանկերի, հրետանիի եւ օդուժի դեմ: Միացյալ Նահանգները մերժել է Ուկրաինա մատակարարել Javelin հակատանկային համալիրներ, հակամարտկոցային ռադարներ, ինչպես նաեւ ժամանակակից հետախուզական համակարգեր եւ կապի սարքավորումներ»:

«Բարաք Օբամայի նախագահության ժամանակ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները եւ ամերիկացի զինվորականները ցանկություն են հայտնել փոխել ընթացիկ քաղաքականությունը, եւ դրան հավանություն էին տվել Կոնգրեսի երկու կուսակցությունները: Սակայն Բարաք Օբամայի աշխատակազմը հետաձգում էր այդ հարցի լուծումը»:

«Արդեն ահա մի քանի տարի ես հավանություն եմ տվել Ուկրաինա պաշտպանական զինտեխնիկա մատակարարելու առաջարկությանը,- նշել է Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիոթ Էնջելը: -Սակայն մենք ոչինչ չկարողացանք ձեռնարկել՝ դրանով բարոյալքելով ուկրաինացիներին եւ ուղարկելով Պուտինի հանդեպ մեր թուլության ազդակը: Եկել է ժամանակը, որ աշխատակազմը դադարեցնի հապաղել եւ վերջապես ցույց տա, թե մենք իրականում ում կողմից ենք»:«Բացի արեւելյան Ուկրաինայում գտնվող իր ուժերին աջակցելուց Մոսկվան ակտիվորեն զբաղվում է դիվանագիտական եւ հանրային քարոզչությամբ ինչպես Ուկրաինայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Պուտինը ցանկանում է խաղաղապահներ տեղակայել ուկրաինական տարածքում: 

galatv.am