Մամուլի տեսություն 02-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75618-Մամուլի_տեսություն_02_11_2017
Դոլարը կրճատելով, կարող ենք մեկուսացնել ԱՄՆ-ին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2017 12:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  02-11-2017

Դոլարը կրճատելով, կարող ենք մեկուսացնել ԱՄՆ-ին

Էբթեքար

Դոլարը կրճատելով, կարող ենք մեկուսացնել ԱՄՆ-ին

Չորեքշաբթի օրը իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է ՌԴ և Ադրբեջանի նախագահներին: Նորին Վսեմություն առաջնորդն արդյունավետ է համարել Իրանի և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների դեմ համատեղ պայքարին ուղղված համագործակցությունը: Ն Վ առաջնորդի ասածով, գործարքում դոլարը կրճատելով կարող ենք մեկուսացնել ԱՄՆ-ին: «Ազգային արժույթը պետք է փոխարինի դոլարին: Դա երկկողմ, բազմակողմանի տնտեսական գործարքներում կարող է մեկուսացնել ԱՄՆ-ին»:Գերապատիվ առաջնորդն ընդունելի է համարել տարածաշրջանային բազմակողմանի համագործակցության համար ՌԴ նախագահի առաջարկը:

ՌԴ նախագահն Իրանին համարել է ստրատեգիական գործընկեր և մեծ հարևան երկիր: Դա նպաստելու է բազմակողմանի հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Ընդգծելով տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման անհրաժեշտությունը Վլադիմիր Պուտինն ասել է.«Համատեղ գործակցության արդյունքում, Սիրիայում լավ արդյունքներ ենք ունեցել: ՌԴ նախագահը չափազանց ազդեցիկ ոի արդյունավետ է որակել Սիրիայում համատեղ նպատակների իրականացման համար իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի դիրքորոշումը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի գիշեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրի խոր կապերին ու համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությանն, ասաց. «Իրանն ու Ադրբեջանը կրկնակի վճռակամությամբ ու մղումով պիտի ընդլայնեն տարբեր բնագավառներում հարաբերություններն ու համագործակցությունները»:

 

Թեջարաթ

Բրեքսիթին հաջորդող օրենքները պահանջում են վերբանակցային մոտեցում

 

Բրեքսիթից հետո Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունների մասին բանակցությունների հապաղումը մտահոգում է Եվրամիության հետ աշխատող բոլոր ընկերություններին: Այդ մտահոգությունն ավելի շատ նկատելի է Լոնդոնում: Երկրները չեն ցանկանում զրկվել վերազգային համակարգին հսկողությունը: Եվրոպական միատարր շուկայից Լոնդոնը մեծ շահեր է ունեցել: Իսկ բրեքսիթը փոխելու է պատկերը: Տարբեր ընկերությունները եկել են այն եզրահանգման, որ ձվերը բրիտանացիների զամբյուղում պահելը մեծ ռիսկ է: Եվրոպական շատ բանկերի հիմքը դրվելէ  Լոնդոնում և այսօր նրանք չեն ցանկանում առանձնանալ: Նույնիսկ եթե լոնդոնը դուրս դրվի այդ ընդարձակ շուկայից, նա շարունակելու է մնալ այդ տնտեսության հիմքը: Ավելի վաղ Եվրամիության օրենքային համակարգում դերակատար էին բրիտանական օրենքները: Ուստի Բրիտանիային անհրաժեշտ է քաղաքական թիմ ձևավորել ՝ օրենքների հետ կապված տեխնիկական հարցերին պատասխանելու համար:

 

Ջամե Ջամ

Բրիտանիայի դերը Սիոնիստական ռեժիմի ձևավորման գործում

 

Առաջին աշխարհամարտից հետո, Եվրոպայում անցնող դեպքերի պատճառով, դժվար էր Եվրոպայում հրեաների հաստատումը: Այն ժամանակ հրեաները ձգտում էին անկախ պետություն ունենալ: Առաջին անգամ այդ մասին գաղափարը ներկայացվեց 1897 թվականին: Իսկ հետո ընդունվեց Բալֆորի հռչակագիրը: Բալֆորի դեկլարացիան 1917 թ.-ի նոյեմբերի 2-ին Բրիտանիայի ժամանակի ԱԳ նախարար Ջեյմզ Բալֆորի կողմից գրված նամակ էր, որում անդրադարձ էր եղել Պաղեստինում հրեաների համար ազգային տուն կառուցելու հարցում Բրիտանիայի կառավարության դրական կողմնորոշմանը :  Պատմական այդ փաստաթղթի հետևում կար մի հանգամանք: Արևմուտքը ձգտում էր Ասիայում իր հանգրվանն ունենալ: Այսօր արդեն պարզվել է տարածաշրջանում ձևավորված սիոնիստական ռեժիմի գործառույթը: Նրա ծրագրերից մեկը մուսուլմանների մեջ պառակտում սերմանելն է: Դա իրաանացվում է ամերիկյան ու բրիտանական ծրագրի ֆոնի վրա: Վերջին տարիներին սիոնիստների քայլերը տալիս են այդ հարցի պատասխանը, թե բրիտանացիներն ինչպե՞ս էին ուզում տարածաշրջանում իրենց համար բազա ստեղծել:

 

 

Ալիք

Բաքու-Թբիլիսի-Կարս-ում Իրանի ներգրավումը Հայաստանի համար գլխացավանք է դառնալու. իրանագետ

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկման ուշացումը գլխավորապես  պայմանավորված էր Ջավախքի հատվածում շինարարության դանդաղ տեմպերի հետ: Այնտեղ որոշակի պահի ընդհուպ ուշացնում էին բանվորների աշխատավարձերը: Սրանով կառուցապատման գումարների մեծ մասը տրամադրած Ադրբեջանը կարծես շեշտում էր ծրագրում իր դերակատարությունը: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Վրաստանում լույս տեսնող «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի խմբագիր Արսեն Խառատյանը:

Բանախոսի համոզմամբ, եթե երկաթուղու գործարկումը Թուրքիայի համար տնտեսական-ֆինանսական առումով շատ կարևոր էր, ապա ադրբեջանական կողմի դեպքում այն ավելի շատ էմոցիոնալ հարթությունում է տեղավորվում:

Քննարկմանը ներկա իրանագետ Արմեն Վարդանյանն իր հերթին նկատեց՝ նախագիծը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանն անելու են ամեն ինչ, որպեսզի նախագիծը մեծ ներուժ ունենա և հնարավոր շատ դիվիդենտներ շահի:

 

 

 

1in.am

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան նոր գագաթնաժողովը տեղի կունենա Ռուսաստանում 2018 թ.

 

Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա ռուսական տարածքում 2018 թ.: REGNUM-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Հանդիպման արդյունքում նախագահների համատեղ հայտարարության մեջ նշված է, որ Մոսկվան, Թեհրանը և Բաքուն կամրապնդեն էներգետիկ և նավթագազային համագործակցությունը: