ԵԱՀԿ-ն ընդգծեց լրագրողների անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությունը
ԶԼՄ-ների հարցերով ԵԱՀԿ-ի համաժողովն ընդգծեց լրագրողների անվտանգության երաշխավորման և լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԶԼՄ-ների հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն հինգշաբթի օրը նշել :է, որ լրագրողների դեմ հարձակումների 90 տոկոսի հեղինակները չեն պատժվում: Նա ասել է. «1997 թվականից ի վեր կազմակերպության անդամ երկրների տարածքում սպանվել են շուրջ 220 լրագրողներ »:
Հարլեմ Դեզիրի ընդգծմամբ՝ 2017 թվականին սպանվել են առնվազն 4 լրագրողներ, որոնցից վերջինը սպանվեց երկու շաբաթ առաջ՝ Մալտայում:
Դեզիրն ընդգծեց լրագրողների անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունն ու նշեգ, որ նրանց դեմ ուշշված սպառնալիքն ազատության ու ժողովրդավարության դեմ ուղղված սպառնալիք է համարվում: Դեզիրը հավելեց. «Լրագրողների պաշտպանվածությունը ԶԼՄ-ների ազատության հարցերի գծով ԵԱՀԿ-ի աշխատանքային առաջնահերթություններից է»:
«Անվտանգության հետ կապված համապարփակ կողմնորոշման հարցում ազատ ԶԼՄ-ների դերակատարությունը» թեմայով ԵԱՀԿ-ի համաժողովը լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օրվա հետ միաժամանակ, հինգշաբթի երեկոյան մեկնարկեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Ավստրիան հունվարի 1-ից ստանձնել է ԵԱՀԿ հերթական նախագահությունը:
ԵԱՀԿ-ն իր մեջ ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։