Մամուլի տեսություն 03-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75640-Մամուլի_տեսություն_03_11_2017
Պուտինը ցանկանում էր ցույց տալ Թեհրանի հանդեպ իր դրական կողմնորոշումը: Դա կարող է եվրոպական երկրների համար ունենալ այն հաղորդագրությունը, որ ՀԳՀԾ-ն պաշտպանելու համար, կարելի է Թեհրան այցելել, ինչին էլ պատրաստվում է Ֆրանսիայի նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2017 08:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  03-11-2017

Պուտինը ցանկանում էր ցույց տալ Թեհրանի հանդեպ իր դրական կողմնորոշումը: Դա կարող է եվրոպական երկրների համար ունենալ այն հաղորդագրությունը, որ ՀԳՀԾ-ն պաշտպանելու համար, կարելի է Թեհրան այցելել, ինչին էլ պատրաստվում է Ֆրանսիայի նախագահը:

Ջամե Ջամ

Պուտինի այցը պարզ պատգամ էր Վաշինգտոնի համար

 

ՌԴ նախագահի Թեհրան այցի ժամանակ, ԻԻՀ նախագահը Ռուսաստանին բարեկամ ու հարևան երկիր և ռազմավարական գործընկեր համարելով, ընդգծել է «Թեհրանը վճռակամ է Մոսկվայի հետ ընդլայնել ու ամրապնդել համակողմանի հարաբերություններն ու համագործակցությունը»:

Թեհրան ուղևորված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս հանդիպման ժամանակ ասաց. «Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ ու հարևաններ են և երկու երկրները երկկողմ համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման հետ կապված ընդհանուր շահեր ունեն»:

Ռուսաստանի նախագահը ՀԳՀԾ-ն համաշխարհային խաղաղության ու կայունության շրջագծում կայացած համաձայնություն համարելով, հավելել է. «Ցանկացած պատրվակով ՀԳՀԾ-ի միակողմանի չեղարկումն ընդունելի չէ»:

Ինչպես հաղորդել են ռուսական աղբյուրները, Պուտինի թեհրանյան այցը մեկ անգամ ևս հաստատեց, որ երկու երկիրը համարվում են ոչ միայն հարևան, այլև ՝ բարեկամ, գործընկեր ու դաշնակից երկրներ: Թեհրանը և Մոսկվան նույն դիրքորոշումն ունեն Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում: Հենց այս համաձայնությունն էլ զայրացրել է Վաշինգտոնին: Աստանայի նիստից մեկ օր անց Իրան այցելելով, Պուտինի այցը վկայում է Սիրիայում Թեհրանի քայլերին Մոսկվայի աջակցության մասին: Վերլուծաբանների կարծիքով, նման հանգամանքներում, Ռուսաստանը հավանաբար Իրանի հետ ավելի սերտ կապեր է հաստատելու , թեև դա կրելու է ժամանակավոր բնույթ, սակայն դա կարող է դրական ազդեցություն ունենալ իրավիճակի կարգավորման վրա: Նույնիսկ Եվրոպացիներն էլ բարձրացշձայնել են, որ Թեհրան այցելելով, Պուտինը ցանկանում էր ցույց տալ Թեհրանի հանդեպ իր դրական կողմնորոշումը: Դա կարող է եվրոպական երկրների համար ունենալ այն հաղորդագրությունը, որ ՀԳՀԾ-ն պաշտպանելու համար, կարելի է Թեհրան այցելել, ինչին էլ պատրաստվում է Ֆրանսիայի նախագահը:

 

Շարղ

ԱՄՆ-ը լռության մեջ բանակցում է Հյուսիսային Կորեայի հետ

 

Թեև Դոնալդ Թրամփն աղմկոտ հայտարարություններ է անում Հյուսիսային Կորեայի կողմից հնչող սպառնալիքների մասին, սակայն մյուս կողմից լռության մեջ բանակցում է նրա հետ: Ամերիկացի բանագնացները կապեր ունեն Փխենյանի հետ: Կապն իրականացվել է «Նյույորքյան կանալ» ծրագրի միջոցով: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջին դեմքերի միջև լեզվակռիվը հասել էր գագաթնակետին:

«Նյույորքյան կանալ»-ի պատասխանատու ամերիկացի դիվանագետի խոսքերի հիմունքով կարելի է եզրակացնել, որ Հյուսիսային կորեայի հետ ԱՄՆ-ի հարցերը վեր են ամերիկացի բանտարկյալների հարցերից: Թեև Թրամփն անձամբ անօգուտ է համարում Հյուսիսային Կորեայի հետ բանակցելը, սակայն միևնույն ժամանակ, հուսադրող փաստեր չկան, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հետկուլիսյան քայլերը կարող են դրական ազդեցություն ունենալ և ինչ-որ չափով մեղմել երկու երկրի միջև առկա լարվածությունը:

 

 

Իրան

Թրամփը ևս մեկ քայլով մոտեցել է հարցապնդման

 

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Ռուսաստանի ունեցած ազդեցության մասին տարբեր վարկածներ են առաջ քաշվել: Այդ երկրում անցնող դեպքերը ցույց են տալիս, որ այդ երկրի ժողովուրդը զգայուն է նախագահական ընտրություններում կամ որևէ այլ հարցում Ռուսաստանի միջամտության նկատմամբ: Ամերիկացինների մոտ,  լինի նա հանրապետական, թե դեմոկրատ , գնալով ձևավորվում է այն միտքը, որ Դոնալդ Թրամփը հայրենիքի դավաճան է համարվում: ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփին օգնելու մասին նաև շշուկներ էին տարածվել, որ Հռոմի պապն էլ աջակցել է Դոնալդ Թրամփին: Գնալով ամերիկացիները գտնելու են իրենց հուզող հարցերի պատասխանները: Միակ հարցը, որ թերևս մնացել է անպատասխան, դա նա է, որ արդյոք Թրամփի թիմը փորձելո՞ւ է քաղաքական դաշտում փոխհատուցել այդ արարքը, թե՞ ոչ: Եթե հարցի պատասխանը դրական է , ապա Թրամփը պետք է պատրաստվի հարցապնդման:

 

 

 

galatv.am

Ներգաղթը՝ Թրամփի «քավության նոխազ»

 

«Ամերիկյան իրավապահ մարմինները դեռեւս շարունակում են 29-ամյա ուզբեկի կողմից Մանհեթենում իրականացրած ահաբեկչության հետաքննությունը: Հետեւաբար, ցավալի եւ անարդյունավետ է նախագահ Թրամփի առաջին բնազդային արձագանքը՝ ողբերգությունը քաղաքականացնելը: Նրա մեղադրանքների թիրախում կրկին ներգաղթն է. ուրիշ էլ ի՞նչ»,- գրում է The Wall Street Journal պարբերականը:

«Թերեւս, վաղ առավոտյան նախագահը տեղեկացել է այն մասին, որ ահաբեկչության մեջ մեղադրվող Սայֆուլո Սայիփովն ԱՄՆ է մուտք գործել Պետդեպարտամենտի կողմից անցկացվող վիճակահանության շնորհիվ: Դրանից հետո նա կիսվեց գրառումներով՝ Գրին-քարտերի խաղարկությունը փոշիացնելով»,-նշվում է հոդվածում:

«Մենք կոշտ պայքար կմղենք միայն ամենաարժանավորների ներգաղթի համար: Բավական է խաղարկել այդ ժողովրդավարական վիճակահանության համակարգերը: Մենք պետք է դառնանք առավել խիստ եւ խելամիտ»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:

«Միգուցե Սայիփովի գործի հետ կապված պետք է ոչ թե հաշվեհարդար տեսնել ներգաղթի հետ, այլ ուժեղացնել վերահսկողությունն ահաբեկչական վեբկայքերի եւ խմբերի նկատմամբ, որոնք հակված են արմատականացման: Առաջնայինը պետք է լինի նոր ահաբեկչությունների կանխումը եւ ահաբեկչական ցանցերի ոչնչացումը»:

«Հնարավոր է՝ մենք իմանանք, որ Ուզբեկստանն ահաբեկիչների բուծարան է, եւ որ հատկապես այդ երկրից ժամանած ներգաղթյալներին պետք է խիստ զննության ենթարկել: Սակայն գերագույն գլխավոր հրամանատարի համար կարեւոր է սպասել պատասխաններին՝ մինչ հապշտապ կերպով քաղաքական որոշում կայացնելը»,-եզրափակում է ամերիկյան պարբերականը:

 

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

 

news.am

Վրաստանը բարեխղճորեն կատարում է իր հարեւանական պարատավորությունները. Սերժ Սարգսյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Business FM-ի գլխավոր խմբագիր Իլյա Կոպելեւիչին: Հարցազրույցի ժամանակ շոշափվել են Մաքսային միությանը  Հայաստանի անդամակցության հարցերը, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ համաձայանագրի ստորագրումը: Ներկայացնում ենք հարցազրույցի մի հատվածը:

Մենք այսօր Spayka ընկերությունում էինք, որը հավանաբար Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն արտահանողն է: Ես առաջին հերթին հարցրել եմ ահա թե ինչի մասին. մենք բաժանված ենք Վրաստանով, այն Եվրոպական միության հետ ազատ առեւտրի գոտու մի մասն է: Նրանցից իմացա, որ ոչ մի խնդիր չունենք: Իսկապես առեւտրաշրջանառությունն աճում է եւ նախատեսվում է, որ շատ արագ կաճի: Այնումամենայնիվ այդ տարածքը հատելու եւ Վրաստանի գործոնն ի սկզբանե նախատեսվե՞լ է: Այն կարո՞ղ է արգելակող լինել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրի զարգացմանը:

Եթե մենք Վրաստանի հետ վատ հարաբերություններ ունենայինք, իհարկե, կարող էր: Բայց այդպիսի դեպքեր չեն եղել: Ներկայումս Հայաստանը հնարավորություն չունի առեւտրայիին հարաբերություններ (ԵՄ երկրների հետ) վարել այլ կերպ, քան Վրաստանով:

Ի սկզբանե այն մարդիկ, ովքեր զբաղվում էին եւ´ Մաքսային միության եւ´ Եվրասիական տնտեսական միության կազմավորման հարցերով, հավանաբար մտածում էին, որ դա մեծ խոչընդոտ է:

Սակայն, հետագայում նրանք հասկացան, որ դա այդպես չէ: Իհարկե դա որոշ իմաստով կարող է  լինել տեխնիկական խոչընդոտ, սակայն այն կարելի է հաղթահարել:

Առեւտրատնտեսական շրջանառությունը ցույց է տալիս, որ վրացական կողմը շատ լավ է կատարում իր ինչպես հարեւանական, այնպես էլ  այլ պարտավորությունները: Հետեւաբար, իհարկե, խոչընդոտն այս դեպքում  որակապես այնքան էլ լավ վիճակում չգտնվող ճանապարհն է:

Մենք մի կողմից պետք է  բարելավենք անցակետերի աշխատանքը, մյուս կողմից՝ այդ արտադրանքները ռուսական շուկա հասցնելու համար այլընտրանքային ուղիներ գտնենք: Միշտ չէ, որ ամեն ինչ ստացվում է եւ ցանկացած աշխատանքի կատարելագործման համար ժամանակ է պետք: