2020-ի Ֆինլանդիան խոշոր զորավարժություններ կանցկացնի ԱՄՆ-ի եւ Շվեդիայի մասնակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i75676-2020_ի_Ֆինլանդիան_խոշոր_զորավարժություններ_կանցկացնի_ԱՄՆ_ի_եւ_Շվեդիայի_մասնակցությամբ
Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը սկսել են նախապատրաստվել խոշոր միջազգային զորավարժություններին, որոնք կանցկացվեն Շվեդիայի, ԱՄՆ եւ այլ երկրների զինված ուժերի հետ համատեղ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2017 11:33 Asia/Tehran
  •   2020-ի Ֆինլանդիան խոշոր զորավարժություններ կանցկացնի ԱՄՆ-ի եւ Շվեդիայի մասնակցությամբ

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը սկսել են նախապատրաստվել խոշոր միջազգային զորավարժություններին, որոնք կանցկացվեն Շվեդիայի, ԱՄՆ եւ այլ երկրների զինված ուժերի հետ համատեղ:

Այս մասին Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Յուսի Նիինիստյոն նշել է МТВ հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

«Զորավարժությունները նախատեսված են 2020 թվականին: Մենք սպասում ենք Ֆինլանդիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի եւ գործընկեր այլ երկրների զինվորների ու պահեստազորայինների մեծ խմբի մասնակցություն: Նման ծավալը հաշվի առնելով՝ զորավարժությունների նախապատրաստությունն արդեն սկսվել է եւ 3 տարի կտեւի»,- նշել է նա:

«Առաջիկա զորավարժությունների նպատակն է միջազգային աջակցություն ստանալը: Ճգնաժամի առաջացման դեպքում մենք պատրաստ կլինենք օգնություն ստանալ»,- ասել է Նիինիստյոն:

Նա միաժամանակ նշել է, որ Ֆինլանդիան անկախ երկիր է, դաշինքից դուրս եւ պատասխանատվություն է կրում իր անվտանգության համար, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ստանալ իր գործընկերների օգնությունը:

News.am