2020-ի Ֆինլանդիան խոշոր զորավարժություններ կանցկացնի ԱՄՆ-ի եւ Շվեդիայի մասնակցությամբ
Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը սկսել են նախապատրաստվել խոշոր միջազգային զորավարժություններին, որոնք կանցկացվեն Շվեդիայի, ԱՄՆ եւ այլ երկրների զինված ուժերի հետ համատեղ:
Այս մասին Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Յուսի Նիինիստյոն նշել է МТВ հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Զորավարժությունները նախատեսված են 2020 թվականին: Մենք սպասում ենք Ֆինլանդիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի եւ գործընկեր այլ երկրների զինվորների ու պահեստազորայինների մեծ խմբի մասնակցություն: Նման ծավալը հաշվի առնելով՝ զորավարժությունների նախապատրաստությունն արդեն սկսվել է եւ 3 տարի կտեւի»,- նշել է նա:
«Առաջիկա զորավարժությունների նպատակն է միջազգային աջակցություն ստանալը: Ճգնաժամի առաջացման դեպքում մենք պատրաստ կլինենք օգնություն ստանալ»,- ասել է Նիինիստյոն:
Նա միաժամանակ նշել է, որ Ֆինլանդիան անկախ երկիր է, դաշինքից դուրս եւ պատասխանատվություն է կրում իր անվտանգության համար, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ստանալ իր գործընկերների օգնությունը:
News.am