Աշխարհում տարածվում է թերսնման ալիքը
ՄԱԿ-ին կից կառույցների տվյալների համաձայն, աշխարհում ամեն երրորդ մարդը տառապում է թերսնմամբ:
«Le Monde» օրաթերթը գրել է .«ՄԱԿ-ին կից կառույցների տեղեկացմամբ, աշխարհում 815 միլիոն հոգի քաղցած է: Նիգերիայի, Սումալիի, հարավային Սուդանի, Եմենի, Եթովպիայի և Քենիայի նման երկրներն ունեն ամենամեծ թվով թերսնված բնակչությունը»:
Ըստ օրաթերթի, 140 երկրում ուսումնասիրությունները պարզել են, որ յուրաքանչյուր երրորդ մարդը թերսնված է : Դա դրսևորվում է աճի խանգարումներով, կանանց մոտ սակավարյունությամբ և չափահասների մոտ քաշի բարձրացմամբ:
Շաբաթ նոյեմբերի 4-ին Միլանում կայացել է սննդի համաշխարհային համաժողովը: Նպատակն է թերսնման դեմ պայքարի հարցում միջազգային կառույցների ու պետությունների ավելի սերտ համագործակցությունը: