Մամուլի տեսություն 04-11-2017
Ասիական երկրներ այցելելով, Թրամփն առիթ է ունենալու մոտիկից շփվել Հյուսիսային Կորեայի խնդիրների հետ:
Իրան
Թրամփի ասիական շրջագայությունը և Հյուսիսային Կորեայի հետ խնդիրների կարգավորումը
Ասիական երկրներ այցելելով, Թրամփն առիթ է ունենալու մոտիկից շփվել Հյուսիսային Կորեայի խնդիրների հետ: Նման պարզ երևույթը կոծկելու համար, Թրամփը հավակնել է, թե առաջին հերթին նա փորձելու է շտկել ԱՄՆ նախկին կառավարությունների սխալ քայլերը: Թրամփը ենթադրում էր, որ ասիական ուժերին դեմ գնալը դյուրին է լինելու, սակայն գործի անցնելով, համոզվեց, որ Հյուսիսային կորեայի անվախ ղեկավարի հետ քայլ պահելն այնքան էլ հասարակ չէ և նա պարտավոր է լինելու բարեկամական ձեռք մեկնել ասիական մյուս երկրներին: Ամերիկացի վերլուծաբանները հստակ համոզմունք են հայտնել, որ ասիական երկրներում Թրամփը չի կարող սանձարձակ արտահայտություններ կատարել և պետք է լինի զգուշավոր:
ԱՄՆ նախագահի խորհրդականները նրան առաջարկել են ասիական հինգ երկրներ այցի ժամանակ լինել փորձել զարկ տալ տնտեսական հարաբերություններին: Խրախուսիչ առևտրական քաղաքականություն որդեգրելով, նա մտահոգում է Ասիայում ԱՄՆ-ի առևտրական գործընկերներին: Նույնիսկ Ճապոնիայի և Հարավային Կորեայի նման դաշնակիցները ցավ ու մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից առևտրական հանձնառությունների անտեսման կապակցությամբ: Թրամփը նույնիսկ չի կողմնորոշվել, որ Չինաստանի հարաճուն տնտեսական ազդեցությունն ինչպես է կանխելու, կամ Ճապոնիայի և Հարավային Կորեայի ղեկավարների հետ բանակցելիս , ինչպիսի քաղաքականությամբ է առաջնորդվելու, որպեսզի կարողանա օգնել իր երկրի տնտեսության զարգացմանը ՝ փոքրացնելով ասիական այդ երկրներից ներմուծումների ծավալները: Այս շրջագայությունը լի է փաստերով ՝ Թրամփի մոտ տեղեկությունների պակասի մասին:
Արման
Ռազմավարական ընդհանրություններ ՝ Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում
ՌԴ նախագահի Թեհրան կատարած այցը տարբերվում էր նախկիններից և՛ Իրան-Ռուսաստան պետայրերի քաղաքականության, և՛ կողմերի քաղաքական հրապարակային պայմանների առումով: Նախկինում ելնելով ժամանակի թելադրանքից, Իրանը և Ռուսաստանը դիմագրավում էին որոշ խնդիրներ: Այդ թվում «Ս-300» հրթիռների հանձնման , նաև Բուշեհրի ատոմակայանի հարցերում: Այսօր իրավիճակը փոխվել է: 21-րդ դարի համար ԱՄՆ ազգային անվտանգության ստրատեգիական փաստաթղում պաշտոնապես հայտարարվել է, որ Ռուսաստանը համարվում է ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիքը : Այստեղ Իրանի և ռուսաստանի հարաբերություններում աննախադեպ իրադարձությունները ձեռք բերեցին միջազգային նշանակությունը: Երկու երկիրը միասնաբար միջազգային քայլի դիմեցին : Դա ՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կառավարումն էր: Արդյունքում, ԻԼԻՊ-ի դեմ 44 երկրից կազմված կոալիցիան չկարողացավ հաջողել:
Սիրիայի Դեր Զոր քաղաքում ահաբեկիչների ոչնչացումը տնտեսական նշանակություն ունի Ռուսաստանի համար:
Ալիք
Սիրիական բանակը գրեթե ամբողջությամբ ազատագրել է Դեր Զորը. լրատվամիջոցներ
Սիրիական բանակը գրեթե ամբողջությամբ ազատագրել է Դեր Զորը, այս մասին գրում է լիբանանյան Al-Masdar պարբերականը:
Ըստ լրատվամիջոցի՝ բանակը տիրում է Դեր Զորի տարածքի շուրջ 97 տոկոսին:
Նշվում է, որ Ալ Համիդիա շրջանի ազատագրումից հետո սիրիական բանակի ուժերը շարժվել են դեպի Շեյհ Յասին , որտեղ ճեղքել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների պաշտպանական պատն ու վերահսկողության տակ վերցրել շրջանը:
Բացի այդ ՝ սիրիական բանակի վերահսկողության տակ են Ալ Բաժն, Աբու Ադեդ թաղամասերը, ինչպես նաև Ալ Րաշիդիա և Ալ Արդի շրջանների թաղամասերի մեծ մասը, որտեղ որոշակի տարածքներում ԻՊ-ը դեռ շարունակում է դիմադրել:
Նշենք, որ դեռևս սեպտեմբերի 5-ին սիրիական բանակը կարողացավ ճեղքել Դեր Զոր քաղաքի՝ շուրջ 3 տարի տևած շրջափակումն ու գրեթե միաժամանակ քաղաքի արևելյան հատվածում անցավ ԻՊ-ի դեմ լայնածավալ գրոհի:
Այնուհետև բանակին հաջողվեց դուրս մղել ահաբեկիչներին նաև Դեր Զորի հարավ-արևմուտքից և դուրս գալ Եփրատի արևմտյան ափ՝ քշելով ահաբեկիչներին Իրաքի սահմանի ուղղությամբ և շրջափակման մեջ գցելով ԻՊ-ի կողմից գրավված Դեր Զորի բնակելի թաղամասերը:
tert.am
Իրանցի պաշտոնյան հերքել է Իրանի և «Ալ Քաիդայի» կապերի մասին ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքները
Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոշտ պատասխան է տվել Իրանին «Ալ Քաիդա» ծայրահեղական խմբավորման հետ կապերի համար մեղադրող ԱՄՆ հատուկ ծառայություններին:
«Ալ Քաիդան» արմատներ ունի սաուդյան վահաբիզմի մեջ, իսկ ժամանակակից աշխարհի ահաբեկչական հարձակումները՝ Թել Ավիվ-Էր Ռիադ–Վաշինգտոն եռանկյունու», - գրել է իրանցի պաշտոնյան Twitter-ի իր պաշտոնական էջում, հայտնում է IRNA գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել էր ԱՄՆ-ին՝ Իրանի հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու համար: Հերքելով դրանք՝ Զարիֆն այդ ամենն անվանել էր ամերիկյան հատուկ ծառայությունների տարածած կեղծ լուրեր:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հրապարակել էր փաստաթղթերի շարք, որոնք ամերիկյան կողմի պնդմամբ՝ իրենց մոտ են հայտնվել 2011 թվականին «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենի սպանության գործողության ժամանակ: Տվյալ փաստաթղթերն իբր փաստում են, թե Իրանն առաջարկել է «Ալ Քաիդային» ֆինանսական և ռազմական աջակցություն։