Եվրոպացիների մեծ մասը ատում է Թրամփին
Անցկացված վերջին սոցհարցման արդյունքներից պարզվում է, որ եվրոպացիների մեծ մասը ատում է ԱՄՆ նախագահին:
Ֆրանսիական L'Express օրաթերթի հաղորդմամբ, Odoxa հաստատության կողմի ԱՄՆ նախագահի մասին Եվրոպայում անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տաիս, որ միջին հաշվով եվրոպացիների 85 տոկոսը ատում է Թրամփին:
Odoxa-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն` եվրոպացիների 85 տոկոսը չի սիրում Թրամփին, մինչդեռ 2017թ. հոկտեմբեր ամսին անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն եվրոպացիների 75 տոկոսն էր այդ կարծիքին:
Ֆրանսիայի քաղաքացիների 81 տոկոսը Թրամփին վտանգավոր անձ է անվանում:
Այդ կազմակերպության տվյալների համաձայն, գերմանացիների 90 և իսպանացիների 92 տոկոսն ատում է ԱՄՆ նախագահին:
Ըստ այս հաղորդման Իտալիայում Թրամփին ատողների թիվը կազմում է 75 տոկոս: