Մամուլի տեսություն 05-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75717-Մամուլի_տեսություն_05_11_2017
Հարիրին փորձում է երկրում այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի իր կառավարությունը չլինի ընտրությունների անցկացման պատասխանատուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2017 12:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  05-11-2017

Հարիրին փորձում է երկրում այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի իր կառավարությունը չլինի ընտրությունների անցկացման պատասխանատուն:

Էըթեմադ

Հարիրիի հրաժարականի պատճառը և հավանական սցենարները

 

Ռիադ կատարած այցի ընթացքում, Լիբանանի վարչապետ ՝ Սաադ Հարիրին մի հաղորդագրությամբ հայտարարել է պաշտոնից իր հրաժարման մասին: Դա այն դեպքում, եր Սիրիայում և Իրաքում կարևոր իրադարձություններ են տեղի ունենում: Իրադարձություններ, որոնք ընթանում են Դիմադրության առանցքի օգտին: Իսկ մյուս կողմից գնալով մեծանում են ԻԻՀ-ի և Դիմադրության առանցքի դեմ ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Արաբիայի ճնշումները:

Իրավիճակը վերլուծելով կարելի է ասել, նախ ՝ Հարիրիի կառավարությունն այն համաձայնության արդյունքն է, որը կնքվել է մեկ տարի առաջ ՝ Լիբանանի Դիմադրության ու նրա դաշնակիցների միջև : Հեզբոլլահի թեկնածու Աունն ընտրվեց նախագահի պաշտոնում: Լիբանանում կառավարության ձևավորումը թեև երկիրը հանեց փակուղային իրավիճակից: Հարիրին այնպիսի պայմաններում դարվաձ Լիբանանի վարչապետ, երբ Դիմադրությունն արդեն ամիսներ շարունակ ներկա էր Սիրիայում և պայքարում էր ԻԼԻՊ-ի դեմ: Հարիրիի նորաստեղծ կառավարությունը ողջունել էր Հեզբոլլահի քայլերը:

Հարիրիի հրաժարականն ընթերցվել է Ռիադում ՝ սաուդցիներին հարող հեռուստաընկերության եթերով: Նա իր հրաժարականի մասին պաշտոնապես չի հայտնել երկրի նախագահին:  Հարիրիի հրաժարականի պատճառները մի քանիսն են: Առաջինը ՝ նա քայլում է սիոնիստական ու արաբական քաղաքականությունների ուղղությամբ: Երկրորդն ՝ իր հրաժարականում Հարիրին անդրադարձել է անվտանգության պայմաններին ՝ խոսելով Հարիրիի ահաբեկման և սցենարը կրկնվելու հավանակության մասին: Երրորդ՝ Լիբանանում սպասվող ընտրություններում Հարիրիի կուսակցությունը մեծ հավանականությամբ պարտություն էր կրելու: Ուստի  գիտակցելով մոտալուտ պարտությունը, նա փորձում է երկրում այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի իր կառավարությունը չլինի ընտրությունների անցկացման պատասխանատուն:

 

Թեջարաթ

Կանխիկ գումարը ՝ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի գլխավոր մարտահրավերն է

 

Անցյալ շաբաթ Եվրոպայի կենտրոնական բանկը տեղեկացրել է բաժնետոմսերի գնման սահմանափակման քաղաքականության մասին: Դա ենթադրում է բանկային շահույթի բարձրացում և եվրոյի արժևորում: Բրիտանիայի կենտրոնական բանկը նաև կրճաել է արտակարգ դրության քայլերի քաղաքականությունը ՝ առաջին անգամ բանկային սակագները բարձրացնելով: Այս շաբաթ նաև ընտրվել է Ֆեդերալ Ռեզերվ բանկի նոր տնօրենը:  Հին տնօրենին նորով փոխարինելու Թրամփի որոշումը մեծ փոփոխություն էր: Նոր տնօրենը նախկինում եղել է դաշնային կազմի անդամ և բողոքել է հին տնօրենի ֆինանսակայն քաղաքականությունների դեմ: Նոր տնօրեն ՝ Փավելը հաջողակ առևտրական է: Նա հանրապետական է մեծ ոգևորությամբ է խոսել բանկի անկախության մասին: Այդ գործելակերպը վկայում է կազմակերպության քաղաքականացման մասին: Կանխիկ գումարի մասին մտահոգությունը արձագանքն է տնտեսական ներկա շուկայի իրավիճակի: Այստեղ Չինաստանը, և Եվրագոտին լավ զարգացում են ուեցել: Կենտրոնական բանկերի ռիսկային քայլերը չեն կարող կանխել ճգնաժամը: Սա նոր փորձություն է լինելու ԱՄՆ Կենտրոնական բանկի նոր տնօրենի համար:

 

Իրան

Սուչին Ռախինի նահանգ է այցելել

 

Մյանմայի ԱԳ նախարար և կառավարության գերագույն խորհրդականը մուսուլմանաբնակ Ռախինի նահանգ է այցելել: Ռախինի նահանգի երկու գյուղեր Անգ Սան Սուչիի չհայտարարված ու անակնկալ այցն 2012 թվականից ի վեր ռոհինգյա մուսուլմանների կոտորածի նկատմամբ նրա ձեռնարկած առաջին քայլն է: Մյանմայի արևմտյան Ռախինի նահանգում այդ երկրի բանակը զանգվածային կոտորել է ռոհինգյա մուսուլմաններին: Առ այսօր զոհվել են վեց հազարը, ութհազար հոգի վիրավորվել են:

Ականատեսների ասածով, Սուչին ռոհինգյա մուսուլմանների հետ կարճ հանդիպմանը նրանց խորհուրդ է տվել ապրել խաղաղության մեջ : Սուչիի հայտարարությամբ, կառավարությանն օգնելու է մուսուլմաններին : Նման  խոստում է տվել Մյանմայի ԱԳ նախարարն, ում կառավարությունը կոտորում է  մուսուլմաններին:

 

Ալիք

Ջոնդի Շափուրը ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծարման ցուցակում

 

Իրանի պատմական Ջոնդի Շափուր համալսարանը (University of Gundi-Shapur) ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մեծարման ցուցակում:

Այդ մասին ԻՌՆԱ-ի հետ զրույցում հայտնել է Ջոնդի Շափուրի միջազգային խորհրդաժողովի քարտուղար ՝ Մոհամմեդ Ռեզա Ասարին, որը տեղեկացրել է, թե համալսրանի հիմնադրման 1750-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մեծարման ցուցակում ներառելու մասին համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նոյեմբերի 3-ին ՝ Փարիզում կայացած կազմակերպության տարեկան համագումարի ընթացքում:

Ջոնդի Շափուրի համալսարանը հիմնադրվել է 1750 տարի առաջ, սասանյան Շապուհ Ա. Արքայի հրամանով ՝ նույնանուն քաղաքում: Այն մարդկությանը հայտնի առաջին գիտական կենտրոնն է , որտեղ դասավանդվել են բժշկություն, փիլիսոփայություն և աստղագիտություն:

 

 

tert.am

ՌԴ-ն հետաձգել է սիրիական երկխոսության կոնգրեսը. Էրդողանի խոսնակ

 

Ռուսաստանը Թուրքիայի հետ բանակցություններից հետո որոշել է հետաձգել նոյեմբերի 18-ին նախատեսված Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը: Այդ մասին Haber turk-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

Նրա խոսքերով՝ Թուրքիան հայտնել է իր առարկությունները, ինչից հետո Կրեմլը կապվել է Անկարայի հետ և հայտարարել այդ հանդիպումը հետաձգելու մասին:

«Մեր շփումները Ռուսաստանի հետ շարունակվում են: Մեր նախագահը նույնպես շարունակում է քննարկել այդ թեման: Ռուսասանը հետաձգել է Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը, Սիրիայի «Դեմոկրատական միություն» քրդական կուսակցության ներկայացուցիչները դրան չեն մասնակցի»,- ասել է Քալընը:

Նոյեմբերի սկզբին Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիան Սոչիում կայանալիք միջոցառմանը քրդական կուսակցության հրավերը անընդունելի է համարում: