Մամուլի տեսություն 06-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75764-Մամուլի_տեսություն_06_11_2017
ՀԳՀԾ-ի խափանումը նշանակում է , որ այլևս ոչ մեկը չի կարող վստահել համաձայնություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2017 14:45 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  06-11-2017

ՀԳՀԾ-ի խափանումը նշանակում է , որ այլևս ոչ մեկը չի կարող վստահել համաձայնություններին:

Ռեսալաթ

Այն ինչ չեն ասում եվրոպացիները

 

ՀԳՀԾ-ի առնչությամբ եվրոպացի պետայրերը հայտնել են իրենց աջակցությունը: դա այն դեպքում, երբ նրանք մշտապես երկակի մոտեցում են ունեցել Իրանի միջուկային համաձայնության հարցում: Նույնիսկ որոշ դեպքերում, նրանք եղել են ԱմՆ-ի աջակիցը և Վաշինգտոնին սանձող որևէ քայլի չեն դիմել:

Ներկայումս նրանք հայտարարել են, որ չպետք է խախտել միջուկային համայնությունը: Եվրոպան կարող էր պնդել, որ ՀԳՀԾ-ն վերստին բանակցության ենթակա չէ, սակայն տեղի չի ունեցել: Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ իր երկիրը ցանկանում է պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը և այդ կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի հետ բանակցություններ է վարելու: Գերմանացի պետայրերի հավաստմամբ, ՀԳՀԾ-ի խափանումը նշանակում է , որ այլևս ոչ մեկը չի կարող վստահել համաձայնություններին:

ՀԳՀԾ-ն պահպանելու և Իրանի դիրքորոշումների փոփոխման մասին խոսելով, միաժամանակ խոսվում է քաղաքական ու իրավական երկու հարցերի մասին, իսկ դա չի համապատասխանոտւմ տրամաբանության սկզբունքին: Նման հանգամանքներում, Իրանն աչալրջությամբ հետևելու է եվրոպական եռյակի մոտեցումներին: Այստեղ Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը պետք է զգոն լինի Եվրոպային վստահելու հարցում և պետք չէ մոռանալ, որ ՀԳՀԾ-ի հարցում եվրոպական երկրները լուսավոր անցյալ չեն ունեցել:

 

Թեջարաթ

Սաուդական իշխանությունների և Թրամփի խաղը

 

Արաբիայի թագավորը հրամայել է ձերբակալել արքայական ընտանիքի մի քանի հզոր առևտրականների ու հեղինակավոր դեմքերի: Շաբաթ օրը փակվեց Ritz-Carlton հյուրանոցը: Ասվում է, թե այդտեղ է տեղի ունեցել արքայազների ձերբակալումը: Փակվել էին նաև օդանավակայանները ՝ գահաժառանգների փախուստ կանխելու համար: Թեև սաուդցի պետայրերն այդ ձերբակալումները համարել են կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արված քայլ, սակայն շատերը ձերբակալումները  համարում են թագավորի կողմից իշխանական ուժի ցուցադրում:

Երեկոյան ուշ ժամերին, ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը փորձում էր գրավել Արաբիայի թագավորի համաձայնությունը ՝ Wall Street Journal-ում Aramco-ի բաժնետոմսերը հանձնելու համար: Թրամփը կապի մեջ է և՛ Մոհամմեդ Բին Սալման և՛ գահաժառանգ Ալվալիդ Բին Թալալի հետ: Վերջերս Բին Թալալը Թրամփին օգնեց ՝ գնելով նրա Նյու Յորքի Պլազա հյուրանոցը և զբոսանավը: Բին Թալալը համարվում է սաուդցի աշխարհահռչակ միլիարդատերերից մեկը: 2015 թվականին Բեն Թալալը Թրամփին համարել էր ԱՄՆ-ի և հանրապետականների ամոթի խարանը: Իսկ Թրամփն էլ իր հերթին պատասխանել էր.«Բին Թալալը հոր փողերով վերահսկում է ամերիկացի քաղաքական գործիչներին: Երբ ես ընտրվեմ, թույլ չեմ տալու նա շարունակի այդպես վարվել»:

ԱՄՆ-ը սաուդցիների հետ սերտ կապեր հաստատելու շատ պատճառներ ունի : Արաբիան ունի նավթային գումարները և կարևոր դեր ունի Միջինարևելյան քաղաքական դաշտում: Վերջին օրերին Թրամփին Արաբիայի հետ կապված այլ հարց է հուզում: Նա ցանկանում է Aramco-ի բաժնետոմսերը հանձնել ԱՄՆ բորսային: Սաուդցի արքայազները տնտեսական դաշտում տարբեր հակումներ ունեն, որոնք նոր լարվածություն են ենթադրում:

 

 

Ալիք

Բելգիայի դատարանն ազատել է Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին

 

Բելգիայի դատարանը որոշակի պայմաններով ազատել Է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը:

Ըստ Reuters-ի հաղորդած տեղեկատվության՝ լսումները տեւել են ավելի քան 10 ժամ: Պուչդեմոնը եւ կատալոնյան կառավարության նախկին անդամներն ազատվել են մինչեւ եվրոպական կալանագրի կատարման վերաբերյալ որոշման ընդունումը, որը տրվել Է Իսպանիայի կողմից:

Գործակալությունը՝ հղում անելով դատախազության ներկայացուցիչներին, նշել է, որ  բոլոր հինգին Էլ արգելված Է առանց դատավորի թույլտվության հեռանալ Բելգիայից: Նրանք նաեւ պարտավոր են 15 օրվա ընթացքում ներկայանալ դատարան:

 

 

tert.am

Ես բաց եմ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման համար. Թրամփ

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասիական շրջագայության շրջանակում Ճապոնիա կատարած այցի ժամանակ անդրադարձել է Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ ասելով, որ ինքը «բաց է Կիմ Չեն Ընի հետ հանդիպման համար»:

Ինչպես նշում է The Guardian-ը, 71-ամյա Թրամփը, սակայն, հավելել է, որ «առայժմ շատ վաղ է դեմառդեմ հանդիպում ունենալու համար»:

«Կարծում եմ, որ այստեղ ուժեղ կամ թույլ լինելու հարց չկա, մարդու հետ նստել, խոսելը վատ բան չէ: Ես միանշանակ բաց եմ Կիմի հետ նստել, խոսելու հարցում, բայց տեսնենք, թե ինչպես կստացվի: Կարծում եմ՝ դեռ մի քիչ վաղ է»,-ասել է Թրամփը լրագրող Շերիլ Էթքիսոնին:

Նախօրեին 71-ամյա ղեկավարը, անուղղակիորեն դիմելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, հայտարարել էր, որ «ոչ մի բռնապետ չպետք է թերագնահատի ԱՄՆ-ին»:

 

The Guardian-ը հավելում է, որ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին վերջ դնելու միայն մի միջոց կա՝ ցամաքային ներխուժումը:

Հայտնի է, որ Վաշինգտոնը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացմանը, մինչդեռ Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ դա ԱՄՆ-ի ագեսիայից պաշտպանվելու միակ միջոցն է:

Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից սպառնացել էր ոչնչացնել Հյուսիսային Կորեան:

 

 

lragir.am

Paradise Papers. Թուրքիայի վարչապետի որդիները հայտնվել են նոր օֆշորային սկանդալի կենտրոնում

 

Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումը նոյեմբերի 5-ին հրապարակել է տվյալներ հայտնի ընկերությունների և աշխարհի տարբեր երկրների ներկա կամ նախկին ղեկավարների օֆշորային գործունեության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Paradise Papers անվանումը ստացած նյութերը պարունակում են շուրջ 13,4 մլն փաստաթուղթ: Դրանցում տվյալներ կան շուրջ 120 քաղաքական գործիչների մասին, այդ թվում և Կանադայի վարչապետի Ջասթին Թրյուդոյի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի անդամների, Միացյալ Թագավորության Ելիզավետա թագուհու վերաբերյալ:

Օֆշորային սկանդալում են ներգրավվել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները:

Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:

Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ: