ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i75765-ԱՄՆ_Ինդիանա_նահանգը_ճանաչեց_Հայոց_ցեղասպանությունը
ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2017 15:56 Asia/Tehran
  • ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը հատուկ հայտարարություն է ընդունել, որով հիշատակում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հույների, ասորիների և սիրիացիների համակարգված ոչնչացումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին հիշատակել այդ իրադարձությունը, իսկ նոյեմբերի 6-12-ը հայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացվածության շաբաթ: Նահանգապետի հայտարարությունը ողջունել են ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Իրաքի քրիստոնյաների խորհուրդը և այլ հասարակական կազմակերպություններ: Այսպիսով, Ինդիանան դարձավ ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Armenpress.am