Ամանոն կրկին պատասխանել է ՀԳՀԾ-ի T կետի վերաբերյալ հայտարարություններին
ԱԷՄԳ-ի գերատեսուչն ընդգծել է, որ միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) T կետը որևէ առնչություն չունի Իրանի կայքերին գործակալության հասանելիությանը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն երկուշաբթի օրը հայտարարել է. «Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության առաջին հավելվածի T կետը որևէ առնչություն չունի Իրանի կայքերին գործակալության հասանելիությանն, այլ խոսում է երկակի սպառում ունեցող արտադրանքների մասին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աղավաղելով ՀԳՀԾ-ի T կետը, փորձում է այն ներկայացնել որպես Իրանի ռազմական կայքերում գործակալության քննության արտոնություն:
ՀԳՀԾ-ի T կետն Իրանին արգելում է նախագծել, գնել կամ վաճառել երկակի սպառում ունեցող որոշ արտադրանքներ: ԱԷՄԳ-ն ընդգծում է, որ այս կապակցությամբ ստուգումները դուրս են գտնվում գործակալության լիազորության ու մասնագիտության սահմաններից և ՀԳՀԾ-ն այդ կապակցությամբ ստուգում անցկացնելու որևէ պարտականություն չի փոխանցել գործակալությանը:
Այս հիման վրա, ՀԳՀԾ-ի 4-րդ հավելվածում երկակի սպառում ունեցող արտադրանքների իրանական գնորդները ցանկացած ապրանքի համար ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովից առանձին արտոնություն են ստանում: