Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել Է դպրոցական շենքի մեջ, կան զոհեր ու վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/world-i75775-Սիդնեյում_ավտոմեքենան_մխրճվել_Է_դպրոցական_շենքի_մեջ_կան_զոհեր_ու_վիրավորներ
Երկու երեխա Է զոհվել, եւս 21¬ը վիրավորվել այն բանից հետո, երբ Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել Է տարրական դպրոցի շենքի մեջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 10:03 Asia/Tehran
  • Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել Է դպրոցական շենքի մեջ, կան զոհեր ու վիրավորներ

Երկու երեխա Է զոհվել, եւս 21¬ը վիրավորվել այն բանից հետո, երբ Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել Է տարրական դպրոցի շենքի մեջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հայտնել Է ABC հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ այդ պահին ընդամենը դասարանում կար 24 երեխա: Նրանցից հինգին, այդ թվում՝ լուրջ վնասվածքներ ստացած երկու հոգու, տեղափոխել են հիվանդանոցներ: Մնացած դպրոցականներին բժիշկները զննել են պատահարի վայրում: Հեռուստաալիքը նշում Է, որ ավտոմեքենայի ղեկին եղել Է 52­ամյա մի կին, նրան բերել են հիվանդանոց՝ արյուն եւ մեզ վերցնելու անալիզների համար: Միջադեպի հետեւանքով նա չի տուժել: Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ շենքի վրա կատարված վրաերթը չեն համարում կանխամտածված գործողութուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am