Մամուլի տեսություն 07-11-2017
https://parstoday.ir/hy/news/world-i75801-Մամուլի_տեսություն_07_11_2017
Թրամփը փորձելու է Չինաստանի օգնությամբ , առանց ծախսերի ու բախումների, ազդեցություն տարածել Հյուսիսային Կորեայում :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 12:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  07-11-2017

Թրամփը փորձելու է Չինաստանի օգնությամբ , առանց ծախսերի ու բախումների, ազդեցություն տարածել Հյուսիսային Կորեայում :

Շարղ

Թրամփը փորձում է մեկուսացնել Չինաստանին

 

Թրամփը Ասիայում է:  Պետք է հաշվի առնել, որ 21-րդ դարում ԱՄՆ-ը հատուկ մոտեցում է ցուցաբերել ասիական երկրներին , որպեսզի այդ միջոցով  կարողանա աշխարհում ամպրացնի ԱՄՆ անվտանգության գոտին: Իսկ Չինաստանի հետ  համագործակցությունը մշտապես կարևոր է եղել Վաշինգտոնի համար, քանի որ այդպիսով նա կարող է և՛ մեծացնել տարածաշրջանում իր ղեկավարությունը, և՛ Պեկինին թելադրել  իր քաղաքական կամքը: Այլ խոսքով, փորձույմ է ատասահմանից վերահսկել Չինաստանին:

Այդպիսով կարելի է ասել, որ ասիական երկրներ Թրամփի  շրջագայությունը կատարվում է համագործակցությունները զարգացնելու նպատակով,  սակայն գործնականում նա փորձում է բացել ԱՄՆ-ի համար տնտեսական միջավայրը: Պետք չէ մոռանալ, որ Հյուսիսային Կորեայի մեկուսացումը նաև ԱՄՆ-ի նպատակներից մեկն է: Թրամփը փորձելու է Չինաստանի օգնությամբ , առանց ծախսերի ու բախումների, ազդեցություն տարածել Հյուսիսային Կորեայում :

 

Թեջարաթ

Մոհամմեդ Բին Սալմանը ձգտում է սաուդական գահակալության խաղում հաղթանակին

 

Մոհամմեդ Բին Սալման այս շաբաթ սաուդական համակարգում իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքն անելու փորձեր է անում: Նրա ղեկավարությամբ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից մի քանի ժամ անց, նա ձերբակալել տվեց 11 արքայազների: Եեթ սա արաբական գահակալության խաղի մի մասը, է ապա անկասկած կարելի է ասել, որ 32-ամյա արքայազնը ձգտում է հաղթանակի: Ձերբակալվածների շարքերում է MBC և «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունների սեփականատեր , Մալեք Ֆահադի եղբայր ՝ Վալիդ Բին Թալալը: Նա նաև մի քանի խոշոր ընկերությունների համասեփականատերն է:

Նման հեղինակության տեր անձանց ձերբակալումը կարող է խնդիրներ հարուցել արտասահմանյան ներդրումները գրավելու ոլորտում: Դա այն դեպքում, երբ նավթից կախվածությունը նվազեցնելու համար Բեն Սալմանի 2030 թվականի հեռանկարային ծրագրից քիչ է անցել: Ոմանց համոզմամբ, թեև սաուդական արքունիքը փորձում է վերջ դնել նավթից կախվածությանը և հասարակական սահմանափակումներին, սակայն նման քաղաքական մոտեցմամբ առևտուրը լավ արդյունք չի կարող ունենալ: Մյուս կողմից գահաժառանգը շատ փառասեր է:

2015 թվականից ի վեր Մալեք Սալմանը նրան ստրատեգիական անսահմանափակ հեղինակություն է տվել: Այս շաբաթվա զարգացումներն առերես քաղաքական են թվում, սակայն միաժամանակ խիստ համապատասխանում են Մոհամմեդ Բին Սալմանի նպատակներին: Բոլոր իրադարձություններն ապացուցում են, որ 81-ամյա թագավորը մտադիր է գահը հանձնել իր որդուն: Այսօր սաուդական բոլոր արքայազներն են  ձգտում  հասնել գահակալության:

 

 

Ջամե Ջամ

Բին Սալմանը կոտրում է կարծրատիպերը

 

Սաուդյան Արաբիայում աննախադեպ ու վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում: Կարծրատիպերը կոտրելով և Իսրայելի հետ հարաբերությունները նորամալացնելով, լարվել են կրոնական այրերի հետ Բին Սալմանի հարաբերությունները:

Եմենական պատերազմի պատճառով, երկիրը հայտնվել է սնանկացման եզրին, ժողովուրդը դժգոհ է: Բացի դրանցից, երկրում կա պետական հեղաշրջման վտանգ:  Այդ խնդիրներից խույս տալու համար, Բին Սալմանը նոր քայլեր է ձեռնարկում: Կոռուպցիայի դեմ պայքարի պատճառաբանությամբ, նա առգրավում է ձերբակալված արքայազների միլիարդավոր գումարներ:

Բին Սալմանի փառասիրության զոհ դարձավ նաև Սաադ Հարիրին, Նա, որ ունի նաև սաուդական քաղաքացիությունը, պարտավոր եղավ հրաժարվել իր պաշտոնից: Հիշեցման կարգով ասենք, որ վերջերս սաուդցի մի քանի պետայրեր թաքուն Իսրայել էին այցելել և սպառնացել էին, որ եթե Հարիրին հեռու չմնա Հեզբոլլահից, ապա Լիբանանին մութ օրեր են սպասվելու:

Բին Սալմանը նպատակ ունի ԱՄՆ-ին ապացուցել, որ  Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Պաղեստինում և Եմենում կրած պարտություններից հետո, Արաբիան կարող է լինել վստահելի գործընկեր:

 

1in.am

Մինսկի խմբի եռյակի նոր մանդատը. Ինչո՞ւ է աղմկում Թուրքիան

Հեղինակ՝ Արամ Ամատունի

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին, որտեղ հավաստում է Ֆրանսիայի բարեկամությունը Հայաստանին ու հայերին, նաև խոսում Լիբանանի մասին՝ ընդգծելով Լիբանանի կարևոր դերը տարածաշրջանում, որպես բազմազգ պետություն, որտեղ իր կարևոր դերն ունի նաև հայությունը: Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել Մերձավոր Արևելքի խաղաղության ապահովման համար՝ պահպանելով ցեղային ու կրոնական տարբերություններն ու ինքնությունը, ինչն այդ տարածաշրջանի յուրահատուկ հատկանիշներից է:

Ֆրանսիայի նախագահի նամակը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ինքնին, իհարկե, հետաքրքիր է, սակայն առավել հետաքրքրանում է այդ հարթության վրա տեղի ունեցող մի քանի այլ իրադարձությունների ֆոնին, դրանց ուղեկցությամբ կամ ուղեկցելով դրանց: Որն է մեկնակետը, թերևս, բավական դժվար է ասել, որովհետև Մերձավոր Արևելքում իրադարձությունները թեժ և ողբերգական ընթացք են ստացել արդեն տարիներ շարունակ, և մեկնակետ փնտրելը, թերևս, բացարձակապես ավելորդ է և իզուր: Ներկայումս պետք է փնտրել ողբերգության վերջակետ, թեև հենց դա է, որ չի ստացվում ոչ մի կերպ, թեև թվում է, որ կողմերը մոտենում են դրան, դրան մոտենում են աշխարհաքաղաքական ազդեցիկ դերակատարներն ու ուժային կենտրոնները, որոնք անմիջականորեն ներգրավված են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Վերջին շաբաթներին, սակայն, իրադարձությունները կարծես թե մտել են մի նոր փուլ, ապրում են մի նոր ու հետաքրքիր ալիք, որն արտահայտվեց կամ նախանշվեց տարածաշրջանի քրիստոնյա համայնքների համաժողովում ողջույնի ելույթ ունեցած ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հայտարարության մեջ: ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, որ Նահանգները միշտ լինելու է տարածաշրջանի քրիստոնյաների կողքին և նրանց ցուցաբերելու է այլևս առանձին, այսպես ասած՝ ինքնուրույն օգնություն, առանց ՄԱԿ շրջանակի, քանի որ այդ շրջանակում բաժանվող օգնության պարագայում չի ապահովվում օգնություն ստացողների ֆիզիկական անվտանգությունը:

Դա բեկումնային հայտարարություն է, որովհետև, ըստ էության, խոսքը վերաբերում է մի բանի, որն անկասկած ենթադրում է համալիր միջոցառումներ, քան զուտ օգնություն բաժանելը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը վերաբերում է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության բավականին հիմնարար փոփոխության հեռանկարին, որ ազդարարել է Նահանգների փոխնախագահը: Ինչ իրավիճակի կհանգեցնի այդ փոփոխությունը, ինչ վերադասավորումների, քաղաքական կամ ընդհուպ ռազմական զորաշարժի կբերի, անկասկած չափազանց բարդ է կանխատեսել անգամ տարածաշրջանի զարգացումներին ակնդետ հետևող փորձագետների համար:

Սիրիայի հարցում Անկարան, իհարկե, Մոսկվայի հետ ունի խոսելու շատ բան, եթե ԱՄՆ-ն անում է այդպիսի կարևոր հայտարարություն և գործնականում ազդարարում առավել անմիջական և ուղիղ ներգրավվածության քաղաքականության մասին: Եթե ԱՄՆ-ն հայտարարում է, որ անմիջականորեն է պատրաստվում բաժանել մարդասիրական օգնությունը, ապա դա կարող է նշանակել, որ ԱՄՆ-ն սկսում է նաև տարածաշրջանի, այսպես ասած, նոր բաժանման մի փուլ: Անկարան ու Մոսկվան, որ գործնականում վաղուց էին փորձում պայմանավորվել տարածաշրջանը բաժանելու հարցում, անկասկած քննարկելու բան ունեն ԱՄՆ միջամտությունից: