Paradise Papers. Օֆշորներից չի խորշում ոչ մեկը
Լրագրողական հետաքննության միջազգային կոնսորցիումը փաստաթղթերի նոր ծավալ է հրապարակել խոշորագույն քաղաքական գործիչների, բիզնեսմենների եւ աստղերի կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ: Ֆայլերն ստացել են «Դրախտային դոսյե» անվանումը:
ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին կոմերցիոն շահեր են կապում Մեծ Բրիտանիայում գտնվող Navigator Holdings ընկերության հետ, որը համագործակցում է «Սիբուրի»՝ Ռուսաստանի նավթաքիմիական խոշորագույն հոլդինգի հետ: «Սիբուրը» պատկանում է անձանց, որոնք մտնում են Վլադիմիր Պուտինի մեձավոր շրջապատի մեջ՝ Լեոնիդ Միխելսոն, Գենադի Տիմչենկո, Կիրիլ Շամալով:
997 թվականին նա Բերմուդյան կղզիներում գտնվող Marib Upstream Services Company օֆշորային ընկերության տնօրենն էր։ Ընկերությունը կապեր ուներ ExxonMobil–ի հետ, որն ի վերջո ղեկավարեց Թիլերսոնը, որն այդ պահին գլխավորում էր ExxonMobil–ի Եմենի գրասենյակը։ Մինչ Թիլերսոնը ղեկավարում էր Marib Upstream Services Company–ն, Exxon–ը եւ Hunt Oil–ը զբաղվեցին դեպի Եմեն Մաղրիբում արդյունահանվող գազի արտահանմամբ։
«Դրախտային դոսյեի» հեղինակների տեղեկություններով՝ ռուսաստանցի ձեռնարկատեր Յուրի Միլները Կրեմլի աջակցությամբ հարյուրավոր միլիոն դոլար է ներդրել Facebook Inc. եւ Twitter Inc ընկերություններում: Twitter-ի բաժնետոմսերի ձեռքբերումը իրականացվել է ռուսական պետական ՎՏԲ բանկի ֆինանսական աջակցությամբ: Facebook-ում ներդրումներն իրականացվել են «Գազպրոմի» դուստր ընկերության մասնակցությամբ:
Լանքասթերի դքսությունը, որը կառավարում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անձնական եկամտի ակտիվները, 2004-2005թթ. մոտ 10 մլն ֆունտ ստեռլինգի ներդրում է կատարել Կայմանյան կղզիներում գրանցված հիմնադրամում: Այս հիմնադրամը փող էր ներդնում մի ընկերության մեջ, որը վերահսկում էր տարեկան գրեթե 100 տոկոսով հաճախորդներին միկրովարկեր տրամադրող սկանդալային BrightHouse ֆինանսական կազմակերպությունը։
news.am