Թրամփին Փարիզի կլիմայի գագաթաժողովին չեն հրավիրել
https://parstoday.ir/hy/news/world-i75831-Թրամփին_Փարիզի_կլիմայի_գագաթաժողովին_չեն_հրավիրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջորդ ամսին Փարիզում կլիմայի վերաբերյալ գագաթաժողովին, որին 100-ից ավել համաշխարհային առաջնորդներ կմասնակցեն, չեն հրավիրել, հաղորդում է AP-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 06:10 Asia/Tehran
  • Թրամփին Փարիզի կլիմայի գագաթաժողովին չեն հրավիրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջորդ ամսին Փարիզում կլիմայի վերաբերյալ գագաթաժողովին, որին 100-ից ավել համաշխարհային առաջնորդներ կմասնակցեն, չեն հրավիրել, հաղորդում է AP-ն:

Գագաթաժողովը, որը նվիրված է 2015-ին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայանգրի տարեդարձին, տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ մասնակցության համար հրավիրատոսմը ԱՄՆ «դիավանագիտական մակարդակով» կուղարկվի:

«Մեկ մոլորակի գագաթաժողով» (One Planet Summit) անվանումով միջոցառումների ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ամերիկացի կլիմայագետ գիտնականների շրջանում հաղթողների անունները հայտնել, որոնց նա Ֆրանսիա էր հրավիրել հետազոտությունների անցկացման համար:

Նշենք, որ Թրամփը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայանգրից այս տարվա հունիսին ԱՄՆ դուրս գալու մասին էր հայտարարել:

News.am