Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային հարցեր
Նոյեմբեր 08, 2017 14:04 Asia/Tehran
Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ կքննարկի տարածաշրջանային հարցեր։
Այս մասին Trend-ին հայտնել են Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունից։
«Հանդիպման շրջանակում Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն սիրիական ճգնաժամի կարգավորումն ու ահաբեկչության դեմ պայքարի մեթոդները»,-հայտնել են նախարարությունում։
Հաղորդվում է, որ նրանք կհանդիպեն Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի հանդիպման շրջանակում։
Նախարարությունում նշել են, որ Ջանիկլին հանդիպում կունենա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։
1in.am
Պիտակ