Եվրոպան այլընտրանք է պատրաստում ՆԱՏՕ-ին. FT
https://parstoday.ir/hy/news/world-i75875-Եվրոպան_այլընտրանք_է_պատրաստում_ՆԱՏՕ_ին._ft
ԵՄ անդամ երկրների կեսից ավելին առաջիկա օրերի ընթացքում հրապարակավ կհայտարարի եվրոպական պաշտպանական պակտ (Եվրոպայում մշտական կառուցվածքային համագործակցության մասին համաձայնագիր, PESCO) ստորագրելու մտադրության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 14:49 Asia/Tehran
  • Եվրոպան այլընտրանք է պատրաստում ՆԱՏՕ-ին. FT

ԵՄ անդամ երկրների կեսից ավելին առաջիկա օրերի ընթացքում հրապարակավ կհայտարարի եվրոպական պաշտպանական պակտ (Եվրոպայում մշտական կառուցվածքային համագործակցության մասին համաձայնագիր, PESCO) ստորագրելու մտադրության մասին։

Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին։

Նախագիծը նախաձեռնվել է Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից՝ զինված ուժերի ավելի արդունավետ մոբիլիզացման համար, սակայն դա չի ենթադրում ՆԱՏՕ-ի շրջանակում պարտականություններից հրաժարում։

Հաղորդվում է, որ PESCO-ի կազմի մեջ մտնել ցանկացող երկրների պլանների մասին պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 13-ին՝ ԵՄ-ի ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հանդիպմանը։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ նախագծին պետք է աջակցի միության անդամ-պետություների առնվազն 2/3-ը։

 1in.am