Մամուլի տեսություն 08-11-2017
Հարիրիի հրաժարականը կատարվել է Դիմադրության առանցքի թուլացման նպատակով :
Իրան
Լիբանանյան սաուդական պատրանքը
Արաբիան փորձում է խաղաղության ընտրություն և Հեզբոլլահին աջակցելու պատրվակով Բեյրութին պատերազմի մեջ ներքաշել: Դա այն դեպքում, երբ նա ջանում է Եմենի սցենարը կրկնել Բեյրութում: Սաադ Հարիրիի հրաժարականը համարվում է տարածաշրջանում Արաբիայի և ԱՄՆ-ի համատեղ պլանի մի մասը:
Տարածաշրջանում Ամերիկա-սիոնիստա-սաուդական նենգ եռյակի ջանքերը հոդս ցնդեցին: Մյուս կողմից Քրդստանում անջատման ջանքերը ևս ապարդյուն անցան: Ուսի մեծացավ տարածաշրջանում Դիմադրության առանցքի դերակատարությունը: Նենգ եռյակի ղեկավարները վտանգ են զգում, ուստի փորձեցին Հարիրիի միջոցով իրենց ձախողած ու պարտված խաղը շարունակել Լիբանանի դաշտում: Իրողությունն այն է , որ այսօր Հեզբոլլահն ավելի ուժեղ է: Ուստի պարզից էլ պարզ է, որ Հարիրիի հրաժարականը կատարվել է Դիմադրության առանցքի թուլացման նպատակով : Դրա գլխավոր նպատակն ի հարկե եղել է Լիբանանում իրավիճակի սրումը :
Թեջարաթ
Չինաստանը, Թրամփը և Հյուսիսային Կորեայի մղձավանջը
Կորեական թերակղզու պատերամը նոր երանգ է ստանում: Այդ ընթացքում Պեկինում կայանալու է ԱՄՆ-ի և Չինաստանի նիստը, որը կարող է լինել տասնամյակի կարևորագույն հանդիպումը: Փորձագետների համոզմամբ, Հյս. Կորեայի միջուկային ծրագրի մասին ԱՄՆ նախագահի սպառնալիքը համարվում է նիստի գլխավոր թեման: Կորեական թերակղզու ճգնաժամը լուրջ վտանգ է ներկայացնում Չինաստանի համար: Եթե պատերազմ սկսվի, ապա Չինաստանը լինելու է գլխավոր ճակատում:
Ոմանք համոզված են, որ ԱՄՆ-ը և Չինաստանը պետք է միասնական լինեն Փխենյանի դեմ ռազմական համատեղ օպերացիայում: Իսկ մյուս խումբը կարծում է ՝ Վաշինգտոնի քաղաքականությունը տանում է ամբողջական կործանման և հասել է ժամանակը, որպեսզի Պեկինն ընդմիջտ իր կապերը խզի ԱՄՆ-ի հետ: Չինաստանի նախագահը սակայն փորձում է «Դադարի դիմաց դադարելու» քաղաքականությամբ շարունակել իր դիվանագիտությունը: Դա տեսականորեն արդյունավետ քայլ է, սակայն գործնականում ոչ Հյուսիսային Կորեան, ոչ էլ ԱՄՆ-ը չեն ձգտում հրաժարվելիրենց քաղաքականությունից: Այստեղ չինացիները պետք է դիմեն ռադիկալ այլընտրանքի տարբերակին: Դա ենթադրում է Փխենյանի դեմ պատժամիջոցների սահմանում:
Ռեսալաթ
Բարեզանի.«Վերանայելու ենք ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները»
Իրաքի Քրդստանում անջատման հանրաքվեից հետո ամերիկյան մի լրատվամիջոցին տված հարցազրույցում, տարածքի նախկին ղեկավար ՝ Մասուդ բարեզանին ասել է.«Վերանայելու ենք ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները»:
«Մենք ենթադրում էինք, որ հանրաքվեից հետո մեր դեմ սահմանները փակվելու են, սակայն երբեք չէինք կարող մտախել, որ Իրաքը մեր դեմ ռազմական հարձակում է կատարելու».-ասել է Բարեզանին: Նրա խոսքերով, երբ ԱՄՆ-ն աջակցեց Իրաքի կառավարությանը ՝ Քրդստանի տարածքի դեմ, տարածքը որոշեց վերանայել Վաշինգտոնի հետ իր հարաբերությունները: Բարեզանիի խոսքերով, հանրաքվեից հետո, քրդերի և ամերիկացիների հարաբերությունները տուժել են:
Ալիք
ԻԻՀ դեսպան-ՀՀ Սփյուռքի նախարար հանդիպումը ՝ Երևանում
«Իրանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ԻԻՀ-ի ցուցաբերած ուշադրությունը գնահատել և օրինակելի է»-այդ մասին հայտարարել է ՀՀ Սփյուռքի նախարար ՝ Հրանուշ հակոբյանը ՝ Երևանում ՝ Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիի հետ հանդիպման ժամանակ:
Իրանի դեսպանը հանդիպման ընթացքում շեշտել է երկու երկրների համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունն արտերկրում գտնվող իրանցիների ու հայերի կապակցությամբ: դեսպանը երկու երկրների սահմաններից դուրս գտնվող իրանցիների ու հայերի ներկայությունը նպաստավոր ենթահող է համարել Իրանի ու Հայաստանի միջև համագործակցությունների բնագավառում և ընդգծել է, որ քաղաքականությունների ու որոշումների համադրությամբ հնարավոր է նրանց կարողություններն օգտագործել ի նպաստ երկու երկրի զարգացման ու բարգավաճման:
tert.am
Թրամփը կոչ է արել մեկուսացնել Հյուսիսային Կորեան
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սեուլում հանդես է եկել ծրագրային ելույթով, որի զգալի մասը նվիրել է Հյուսիսային Կորեայի թեմային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իր ելույթում նա ասել է, որ բոլոր «պատասխանատու երկրները» պետք է միավորեն ջանքերը՝ Հս. Կորեային մեկուսացնելու համար։ Նա, մասնավորապես, կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին կրճատել այդ երկրի հետ դիվանագիտական և տնտեսական կապերը:
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին, իրականացնել ՄԱԿ-ի բանաձևերը, նվազեցնել ԿԺԴՀ-ի վարչակազմի հետ դիվանագիտական հարաբերությունները և փոխհարաբերություններն առևտրի ու տեխնոլոգիաների փոխանակման ոլորտում»,- ասել է Թրամփը՝ հանդես գալով Հարավային Կորեայի խորհրդարանում:
Ընդ որում՝ Թրամփը նախազգուշացրել է ԿԺԴՀ-ին չթերագնահատել ԱՄՆ-ին և կոչ է արել բոլոր երկրներին ապահովել Փհենյանի միջազգային մեկուսացումը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «թույլ չի տա, որ երկրի քաղաքացիներին սպառնան»: «Մեզ չես վախեցնի»,- հավելել է Թրամփը: